Կարծես Աստված ինքն էր ինձ հուշում, որ սա հարմար վայր է իմ կարիերայի համար․ Էնդրիկը՝ ՊՍԺ-ի և հեթ-տրիկի մասին

«Ռեալին» պատկանող հարձակվող Էնդրիկը մեկնաբանել է Լիգա 1-ում «Մեցի» դարպասը ձևակերպած հեթ-տրիկը։ ​«Սա իմ կյանքի առաջին հեթ-տրիկն է, և ես իսկապես երջանիկ եմ։ Խաղն անհավանական ստացվեց, իսկ գնդակը կպահեմ տանը։ ​Հիանալի է խաղալ այս լիգայում, այստեղ ագրեսիվ ֆուտբոլ է, շատ է ֆիզիկական պայքարը։ Դա ինձ դուր է գալիս։ Այստեղ տեղափոխվելը սխալ չէր։ ​Սա միայն սկիզբն … Read more

Արման Ծառուկյանը զիջել է առաջատարի դիրքը

Հյուսիսամերիկյան UFC կազմակերպությունը թարմացրել է թեթև քաշային կարգի մարտիկների վարկանիշային աղյուսակը UFC 324 մրցաշարից հետո։ Հայ մարտիկ Արման Ծառուկյանը կորցրել է առաջատարի դիրքը։ Այժմ դասակարգման աղյուսակը գլխավորում է ԱՄՆ ներկայացուցիչ Ջասթին Գեյջին։ Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարում նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել բրիտանացի Փեդի Փիմբլեթի նկատմամբ՝ դառնալով թեթև քաշայինների դիվիզիոնի ժամանակավոր չեմպիոն։ … Read more

Արբելոան իմ սիրելիներից է թե՛ մարդկային, թե՛ անձնական համակրանքի տեսանկյունից․ Մոուրինյու

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ջերմ խոսքեր է ուղղել «Ռեալը» գլխավորող Ալվարո Արբելոայի հասցեին՝ նրան անվանելով իր ամենասիրելի սաներից մեկը։ ​Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալի» նախկին մարզիչը զարմանք էր հայտնել, որ աշխարհի լավագույն ակումբները ղեկավարում են «առանց պատմության» մարզիչներ՝ որպես օրինակ բերելով Ալեգրիին («Միլան»), Գասպերինիին («Ռոմա») և Սպալետիին («Յուվենտուս»)։ Արբելոան զուսպ էր արձագանքել։ «Երբ խոսում … Read more

«Լիվերպուլը» չի համապատասխանում ԱՊԼ-ի մակարդակին․ Կարագեր

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը սուր քննադատության է ենթարկել ակումբին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Բորնմութից»՝ 2-3 հաշվով կրած պարտությունից հետո։ «Այս թիմը չի համապատասխանում ԱՊԼ-ի մակարդակին։ Եթե համեմատենք «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» արդյունքները, ապա ակնհայտ է, որ «Լիվերպուլը» կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովող գոտուց։ Ես անհանգստացած եմ դրանով։ … Read more

ՊՍԺ-ն կարող է «Բարսելոնայից» խլել ևս մեկ ֆուտբոլիստի

ՊՍԺ-ն քննարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդին ձեռք բերելու հնարավորությունը։ Անգլիացին ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է «Բարսելոնայում»։ Football Insider-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբը վաղուց է հետաքրքրված 28-ամյա հարձակվողի ծառայություններով։ Սպասվում է, որ ՊՍԺ-ն կմիանա տրանսֆերային պայքարին այն դեպքում, եթե «Բարսելոնան» չկարողանա վարձակալության ավարտից հետո ակտիվացնել 30 միլիոն եվրոյի չափով գնման … Read more

Կրոսի կարծիքով «Ռեալի» երկրպագուների համար «Բարսելոնայի» հետ խաղը ավելի մեծ կարևորություն ունի, քան մրցաշարային ընդհանուր հաջողությունը

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծիք է հայտնել, որ ակումբի երկրպագուների համար «Բարսելոնայի» դեմ սկզբունքային դիմակայությունները երբեմն ավելի մեծ կարևորություն ունեն, քան մրցաշարային ընդհանուր հաջողությունը։ «Եթե «Ռեալի» երկրպագուն ստիպված լիներ ընտրություն կատարել Լա լիգայի տիտղոսի և մրցաշրջանի երկու «Էլ Կլասիկոներում» հաղթանակի միջև՝ առանց չեմպիոնության, դժվարանում եմ ասել, թե ինչ կընտրեր նա։ Կարծում եմ, որ … Read more

«Փյունիկը» հաղթել է Բալոտելիի «Ալ Իթիֆակին»

​Երևանի «Փյունիկը» մեկ օրում երկու ստուգողական հանդիպում է անցկացրել՝ լատվիական և արաբական թիմերի հետ։ ​Օրվա առաջին խաղում երևանյան ակումբն ուժերը չափել է Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ «Փյունիկի» կազմում իր նորամուտը գոլով է նշել Մոմո Յանսանեն։ ​Երեկոյան կայացած երկրորդ խաղում Արտակ Օսեյանի թիմը մրցել է ԱՄԷ-ի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ալ … Read more

Տուն չունեինք, մեքենայում էինք քնում. ո՞վ է օգնել

«Հրապարակ» թերթը գրում է․ FC թեթև քաշային կարգում վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը բացահայտել է իր կյանքի ամենաբարդ շրջանը՝ անդրադառնալով մանկության ծանր տարիներին։ Մարտիկի խոսքով՝ 3-ից 7 տարեկան հասակում ընտանիքը հայտնվել էր չափազանց դժվար վիճակում․ նրանք տուն չունեին և գիշերում էին ավտոմեքենայում՝ դիմանալով ցրտին ու կենցաղային լուրջ խնդիրներին։ Այդ շրջանում նրանց օգնության է հասել Դաղստանից … Read more

Մեր նպատակը հաղթանակն է և լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելը․ Ֆլիկ

​«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի եզրափակիչ՝ 8-րդ տուրում «Կոպենհագենի» դեմ կայանալիք հանդիպման մասին։ ​«Ամենակարևորը մեր աշխատանքը կատարելն է, հուսալի պաշտպանվելն ու մեր լավագույն խաղը ցուցադրելը։ Մեր նպատակը հաղթանակն է և լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելը։ Մենք պետք է դրսևորենք մեր լավագույն որակները, քանի որ բարդ հանդիպում է սպասվում։ Վստահ եմ … Read more

Իսպանիայի հավաքականի առաջատարներից մեկը կարող է բաց թողնել ԱԱ-2026-ը

Բիլբաոյի «Ատլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը շարունակում է խնդիրներ ունենալ գոտկատեղի հատվածում, ինչը թույլ չի տալիս նրան ձեռք բերել կայուն մարզավիճակ։ Ըստ Marca-ի՝ այս խնդիրը կարող է խոչընդոտել ֆուտբոլիստին մասնակցել Իսպանիայի հավաքականի կազմում 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ ​Նախորդ մրցաշրջանի վերջում ակումբն ու Ուիլյամսը պայմանավորվել էին սահմանափակվել պահպանողական բուժմամբ, առանց վիրահատական միջամտության՝ հույս ունենալով, որ վիճակը կբարելավվի, … Read more