Տուն չունեինք, մեքենայում էինք քնում. ո՞վ է օգնել

«Հրապարակ» թերթը գրում է․

FC թեթև քաշային կարգում վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը բացահայտել է իր կյանքի ամենաբարդ շրջանը՝ անդրադառնալով մանկության ծանր տարիներին։

Մարտիկի խոսքով՝ 3-ից 7 տարեկան հասակում ընտանիքը հայտնվել էր չափազանց դժվար վիճակում․ նրանք տուն չունեին և գիշերում էին ավտոմեքենայում՝ դիմանալով ցրտին ու կենցաղային լուրջ խնդիրներին։ Այդ շրջանում նրանց օգնության է հասել Դաղստանից մի մարդ, ով առաջարկել է անվճար ապրել իր տանը։ Ծառուկյանի ընտանիքը մոտ մեկ տարի բնակվել է այնտեղ՝ մինչև կարողացել են սեփական տուն կառուցել։

Արման Ծառուկյանն ընդգծել է, որ իր կյանքի իրական շրջադարձը տեղի է ունեցել 12 տարեկանում, երբ իրավիճակը սկսեց փոխվել դեպի լավը։

 

Leave a Comment