«Փյունիկը» հաղթել է Բալոտելիի «Ալ Իթիֆակին»

​Երևանի «Փյունիկը» մեկ օրում երկու ստուգողական հանդիպում է անցկացրել՝ լատվիական և արաբական թիմերի հետ։

​Օրվա առաջին խաղում երևանյան ակումբն ուժերը չափել է Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ «Փյունիկի» կազմում իր նորամուտը գոլով է նշել Մոմո Յանսանեն։

​Երեկոյան կայացած երկրորդ խաղում Արտակ Օսեյանի թիմը մրցել է ԱՄԷ-ի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ալ Իթիֆակի» հետ։ Հայկական ակումբը հաղթանակ է տոնել նվազագույն հաշվով։ Գոլի հեղինակ է դարձել Ֆիլիպե Ալմեյդան։

Իդեպ մրցակցի կազմում հանդես էր գալիս իտալացի հայտնի հարձակվող Մարիո Բալոտելին։

Leave a Comment