Կարծես Աստված ինքն էր ինձ հուշում, որ սա հարմար վայր է իմ կարիերայի համար․ Էնդրիկը՝ ՊՍԺ-ի և հեթ-տրիկի մասին

«Ռեալին» պատկանող հարձակվող Էնդրիկը մեկնաբանել է Լիգա 1-ում «Մեցի» դարպասը ձևակերպած հեթ-տրիկը։

​«Սա իմ կյանքի առաջին հեթ-տրիկն է, և ես իսկապես երջանիկ եմ։ Խաղն անհավանական ստացվեց, իսկ գնդակը կպահեմ տանը։

​Հիանալի է խաղալ այս լիգայում, այստեղ ագրեսիվ ֆուտբոլ է, շատ է ֆիզիկական պայքարը։ Դա ինձ դուր է գալիս։ Այստեղ տեղափոխվելը սխալ չէր։

​Սա միայն սկիզբն է։ Մարդիկ ինձ միշտ ասում էին, որ «Լիոնը» հիանալի թիմ է, և արժե գալ այստեղ, և դա ճիշտ է․ թիմն իսկապես շատ լավն է։

​Հեթ-տրիկը շատ կարևոր է ինձ համար, այն օգնեց թիմին հաղթել։ Ես կարող եմ օգտակար լինել թիմին և զգում եմ, որ սա իմ տեղն է։ Կարծես Աստված ինքն էր ինձ հուշում, որ սա հարմար վայր է իմ կարիերայի համար։ Ես նույնիսկ չէի կարող պատկերացնել նման բան, իսկ հիմա դա իրականություն է», — բրազիլացու խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Leave a Comment