«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը սուր քննադատության է ենթարկել ակումբին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Բորնմութից»՝ 2-3 հաշվով կրած պարտությունից հետո։
«Այս թիմը չի համապատասխանում ԱՊԼ-ի մակարդակին։ Եթե համեմատենք «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» արդյունքները, ապա ակնհայտ է, որ «Լիվերպուլը» կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովող գոտուց։ Ես անհանգստացած եմ դրանով։ Կարող են լուրջ հարցեր առաջանալ թիմի գլխավոր մարզչի հետ կապված»,- ասել է Կարագերը։
Անգլիայի առաջնության 23 տուրից հետո Առնե Սլոթի թիմը վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։