Իսպանիայի հավաքականի առաջատարներից մեկը կարող է բաց թողնել ԱԱ-2026-ը

Բիլբաոյի «Ատլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը շարունակում է խնդիրներ ունենալ գոտկատեղի հատվածում, ինչը թույլ չի տալիս նրան ձեռք բերել կայուն մարզավիճակ։

Ըստ Marca-ի՝ այս խնդիրը կարող է խոչընդոտել ֆուտբոլիստին մասնակցել Իսպանիայի հավաքականի կազմում 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

​Նախորդ մրցաշրջանի վերջում ակումբն ու Ուիլյամսը պայմանավորվել էին սահմանափակվել պահպանողական բուժմամբ, առանց վիրահատական միջամտության՝ հույս ունենալով, որ վիճակը կբարելավվի, ինչպես դա հաջողվել էր ակումբի այլ խաղացողների պարագայում։

Ձեռնարկված քայլերը արդյունք չեն տվել։ Նիկոն որոշ ժամանակով դադար էր վերցրել, հետևելով վերականգնողական և կանխարգելիչ հատուկ ծրագրի։ Թեև ֆուտբոլիստը կատարել է բոլոր բժշկական ցուցումները, մեջքի ցավերից ազատվել այդպես էլ չի կարողացել։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Ուիլյամսը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment