Կառլոս Ալկարասը Դոհայի մրցաշարի եզրափակչում է

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել Դոհայում անցկացվող ATP-500 մրցաշարի եզրափակիչ։ Իսպանացին կիսաեզրափակչում 7:6, 6:4 հաշվով պարտության է մատնել աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։ Եզրափակչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկի և աշխարհի 40-րդ ռակետ, ֆրանսիացի Արթյուր Ֆիսի դիմակայության հաղթողը։ Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։

Մախաչևը մեկնաբանել է Ծառուկյանի հետ գրեփլինգի կանոններով գոտեմարտելու հավանականությունը

UFC-ի կիսամիջին քաշային կարգի (մինչև 77 կգ) չեմպիոն Իսլամ Մախաչևն անդրադարձել է իր նախկին մրցակից, թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հետ գրեփլինգի կանոններով հնարավոր գոտեմարտ անցկացնելու մասին խոսակցություններին։ Ռուսաստանցի մարզիկը նշել է, որ նման մենամարտը մեծ իրարանցում կառաջացներ, սակայն այս պահին այդ ձևաչափն իրեն չի հետաքրքրում։ «Խառը մենամարտերում (MMA) մեր հանդիպումն անհամեմատ … Read more

Ռազմիկ Հովհաննիսյանը հաղթել է Open FC 62-ում

Ռազմիկ Հովհաննիսյանը վստահ հաղթանակ է տարել Ռաշոդ Խուդոյորբեկովի նկատմամբ Open FC 62 մրցաշարում, որը կայացել է Վորոնեժում։ Երեք ռաունդի արդյունքում մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին։ Հաղթանակից հետո հայ մարտիկը ողջույն է փոխանցել իր հայրենի Արագած գյուղին՝ շնորհակալություն հայտնելով համագյուղացիներին աջակցության համար։

Ռուսաստանի և Բելառուսի գեղասահորդները չեն մասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը

Ռուսաստանի և Բելառուսի անձնագրեր ունեցող գեղասահորդները չեն կարողանա մասնակցել Պրահայում կայանալիք 2026 թվականի աշխարհի առաջնությանը․ հայտնել է Միջազգային չմշկասահքի միության մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի և Բելառուսի անձնագրեր ունեցող չմշկասահորդները չեն կարողանա հրավերներ ստանալ կամ մասնակցել Միջազգային չմշկասահքի մրցումներին։ Բացառություն է արվել 2026 թվականի Միլանի Կորտինայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի որակավորման մրցումների համար»,- հայտարարել է միությունը։ Նշենք, … Read more

Գևորգ Դիարբյանը պայմանագիր է կնքել «Birmingham Legion» ակումբի հետ

21 Փետրվարի 2026, 16:50 Ամերիկյան «Birmingham Legion FC» ակումբը, որը հանդես է գալիս USLC-ում (ԱՄՆ-ի երկրորդ դիվիզիոն), հայտարարել է 24-ամյա հարձակվող Գևորգ Դիարբյանի հետ պայմանագիր կնքելու մասին։ Հայ ֆուտբոլիստը թիմին կմիանա 2026 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Նախատեսվում է, որ նա կդառնա «սև-ոսկեգույնների» հարձակման գծի առանցքային խաղացողներից մեկը։ Դիարբյանը վերջին մեկ տարին անցկացրել է «New England … Read more

«Նոայի» հաղթանակը ճանաչվել է լավագույնը անցումային փլեյ-օֆֆում

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գրանցած պատմական հաղթանակը նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ արժանացել է միջազգային բարձր գնահատականի։ ՈւԵՖԱ-ի իրականացրած պաշտոնական հարցման և երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ հայկական ակումբի ելույթը ճանաչվել է շաբաթվա լավագույնը (Performance of the Week)։ Հաղթանակը ներառվել է շաբաթվա առավել ուշագրավ խաղերի ցանկում և քվեարկության արդյունքում … Read more

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Բուլղարիա՝ միջազգային մրցաշարի

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ կմասնակցի փետրվարի 23-ից մարտի 2-ը կայանալիք Ստրանջայի հեղինակավոր 77-րդ միջազգային մրցաշարին:   Այս ստուգատեսը ինչպես միշտ ուժեղ կազմ է հավաքել և հանդիսանում է A կարգի ամենաուժեղ միջազգային մրցաշարերից մեկը: Այս անգամ մրցաշարին մասնակցում է 35 երկրի ավելի քան 350 մարզիկ:   Տղամարդկանց հավաքականը … Read more

Մարգարիտա Սալնազարյանը՝ ըմբշամարտի Ռուսաստանի առաջնության հաղթող

21 Փետրվարի 2026, 16:00 Ուլյանովսկում ավարտվել է մինչև 21 տարեկան (U20) աղջիկների ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Մերձմոսկովյան շրջանը ներկայացնող Մարգարիտա Սալնազարյանը (65 կգ քաշային կարգ) դարձել է կանանց ըմբշամարտի Ռուսաստանի մինչև 20 տարեկանների չեմպիոն։

Դաշտի որակն արդարացում չէ «Նոայից» կրած պարտության համար․ Սմիթ

Հոլանդական «ԱԶ Ալկմարի» 20-ամյա կիսապաշտպան Կես Սմիթը վնասվածքից հետո իր վերադարձը նշել է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի՝ «Նոայի» դեմ խաղում: Հանդիպման վերջին վայրկյաններին նա կարող էր փրկել իր թիմին պարտությունից, սակայն մեր թիմի դարպասապահը փրկել է իրավիճակը: Խոսելով խաղի որակի և պարտության մասին՝ երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած կիսապաշտպանն ընդգծել է իրենց թիմի բացթողումները. «Մենք … Read more

Ադելիա Պետրոսյանը 6-րդն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ամերիկուհի Ալիսա Լիուն նվաճել է Իտալիայի Միլան և Կորտինա քաղաքներում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոնական տիտղոսը կանանց մենասահքում։ Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Ադելա Պետրոսյանը 6-րդ տեղն է գրավել։