Ռազմիկ Հովհաննիսյանը հաղթել է Open FC 62-ում

Ռազմիկ Հովհաննիսյանը վստահ հաղթանակ է տարել Ռաշոդ Խուդոյորբեկովի նկատմամբ Open FC 62 մրցաշարում, որը կայացել է Վորոնեժում։ Երեք ռաունդի արդյունքում մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին։

Հաղթանակից հետո հայ մարտիկը ողջույն է փոխանցել իր հայրենի Արագած գյուղին՝ շնորհակալություն հայտնելով համագյուղացիներին աջակցության համար։

Leave a Comment