«Նոայի» հաղթանակը ճանաչվել է լավագույնը անցումային փլեյ-օֆֆում

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գրանցած պատմական հաղթանակը նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ արժանացել է միջազգային բարձր գնահատականի։

ՈւԵՖԱ-ի իրականացրած պաշտոնական հարցման և երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ հայկական ակումբի ելույթը ճանաչվել է շաբաթվա լավագույնը (Performance of the Week)։

Հաղթանակը ներառվել է շաբաթվա առավել ուշագրավ խաղերի ցանկում և քվեարկության արդյունքում «Նոան» զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Այս ձեռքբերումը կարևոր նշանակություն ունի նաև հայկական ակումբային ֆուտբոլի վարկանիշի բարձրացման տեսանկյունից։

Leave a Comment