Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել Դոհայում անցկացվող ATP-500 մրցաշարի եզրափակիչ։
Իսպանացին կիսաեզրափակչում 7:6, 6:4 հաշվով պարտության է մատնել աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։
Եզրափակչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկի և աշխարհի 40-րդ ռակետ, ֆրանսիացի Արթյուր Ֆիսի դիմակայության հաղթողը։
Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։