«Ռեալը» հայտարարել է նախագահի և տնօրենների խորհրդի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է ակումբի նախագահի և տնօրենների խորհրդի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին։ Ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների հայտերի ընդունման գործընթացը կշարունակվի մինչև մայիսի 23-ը ներառյալ։ Այն դեպքում, եթե առաջադրվի մեկից ավելի թեկնածու, ընտրական հանձնաժողովը լրացուցիչ կհայտարարի քվեարկության հստակ օրվա և վայրի մասին։ Ավելի վաղ մադրիդյան ակումբի գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել էր, որ մտադիր … Read more

ՊՍԺ-ն պատրաստվում է իրականացնել ֆուտբոլի պատմության երրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը

Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է ակտիվություն ցուցաբերել տրանսֆերային շուկայում: Փարիզյան ակումբը բանակցություններ է վարում Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու շուրջ և պատրաստ է նրա դիմաց վճարել ավելի քան 150 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։ Այս գործարքի հաջող իրականացման դեպքում այն կդառնա արժեքով երրորդն ամբողջ ֆուտբոլի պատմության մեջ։ Ֆուտբոլիստների համար … Read more

Մեսսին խփել է կարիերայի 908-րդ և 909-րդ գոլերը

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում 5-3 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ցինցինատիի» նկատմամբ: ​Հյուրերի կազմում փայլել է թիմի ավագ Լիոնել Մեսսին, որը դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: Այս գոլերը հարձակվողի պրոֆեսիոնալ կարիերայում 908-րդն ու 909-րդն էին: Մեսսին մոտ է եղել նաև հեթ-տրիկի, սակայն նրա հարվածներից մեկը գրանցվել է որպես … Read more

Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել Սերբիայում

Սերբիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ցրվենա Զվեզդան» հաղթել է «Վոյվոդինային»: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստները՝ առավելության հասնելով 5:4 հաշվով և նվաճելով տիտղոսը: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնարկային անցկացրել է ամբողջական հանդիպում: ​Հիշեցնենք, որ սա հայ պաշտպանի երկրորդ տիտղոսն է սերբական … Read more

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է հետապնդել «Արսենալին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթելով «Քրիստալ Փելասին», դարձյալ շատ մոտեցավ «Արսենալին»։ Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 77 միավոր ունի և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ «Արսենալին» զիջելով ընդամենը 2 միավոր:

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է պահպանել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկին իր պաշտոնում

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է պահպանել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկին իր պաշտոնում։ Անգլիական թիմի ղեկավարությունը առաջիկայում պաշտոնական բանակցություններ կսկսի 44-ամյա մասնագետի հետ՝ ակումբում նրա աշխատանքը շարունակելու նպատակով։ Հիշեցնենք, որ Կարիկը գլխավորում է ակումբը ընթացիկ տարվա հունվարի 13-ից և այդ պաշտոնում փոխարինել է Ռուբեն Ամորիմին։ Անգլիացի մասնագետի ղեկավարությամբ անցկացրած 15 հանդիպումներում թիմը տոնել է … Read more

«Բարսելոնայի» կոշտ պատասխանը Պերեսին

«Բարսելոնայի» նախագահի պաշտոնակատար Ռաֆա Յուստեն խիստ քննադատության է ենթարկել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի վերջին հայտարարությունները: Հիշեցնենք, որ աղմկահարույց մամուլի ասուլիսի ժամանակ Պերեսը պնդել էր, թե «Ռեալից» յոթ չեմպիոնական տիտղոս են գողացել, ինչպես նաև կատալոնական ակումբին մեղադրել էր կոռուպցիայի մեջ՝ կապված «Նեգրեյրայի գործի» հետ: «Ֆլորենտինոյի հայտարարություններն ինձ խղճուկ և կեղծ թվացին: Պերեսի փորձերը՝ քողարկելու «Ռեալի» … Read more

«Ռեալը» ուղարկեց «Օվյեդոյին» Սեգունդա

Իսպանական Լա Լիգայի 2025/2026 մրցաշրջանի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Օվյեդոյին»։ Հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2:0։ ​Առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը բացել է հարձակվող Գոնսալո Գարսիան։ Երկրորդ կեսում՝ 69-րդ րոպեին, խաղադաշտ է դուրս եկել Կիլիան Մբապեն, իսկ 80-րդ րոպեին նրա արդյունավետ փոխանցումից հետո Ջուդ Բելինգհեմը կրկնապատկել է մադրիդյան թիմի առավելությունը՝ … Read more

Ինչո՞ւ Կամավինգան չի մասնակցելու ԱԱ-2026-ին

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը բացատրել է, թե ինչու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդու Կամավինգան չի ընդգրկվել ԱԱ-2026-ի հայտացուցակում։ ​«Նա բարդ մրցաշրջան անցկացրեց՝ բազմաթիվ վնասվածքների պատճառով ստանալով քիչ խաղաժամանակ։ Էդուարդուն դեռ երիտասարդ է։ Ես պետք է ընտրություն կատարեմ և որոշեմ թիմի կառուցվածքը, բայց կարող եմ պատկերացնել, թե որքան մեծ է նրա հիասթափությունն այսօր»,- Դեշամի … Read more

Արդյո՞ք Ռոնալդուն կմասնակցի ԱԱ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է թիմի ավագ, «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարզավիճակի և ԱԱ-2026-ին նրա հնարավոր մասնակցության մասին։ ​Իսպանացի մասնագետը վերջերս ներկա է եղել Սաուդյան Արաբիայի առաջնության 32-րդ տուրի գլխավոր դիմակայությանը՝ «Ալ-Նասր» — «Ալ-Հիլալ» (1:1) հանդիպմանը, որից հետո կիսվել է իր տպավորություններով. ​«Կրիշտիանուն դեռևս հաղթելու անհագ ցանկություն ունի։ Նրա խաղամակարդակի անկում … Read more