«Ռեալը» հայտարարել է նախագահի և տնօրենների խորհրդի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է ակումբի նախագահի և տնօրենների խորհրդի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին։

Ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների հայտերի ընդունման գործընթացը կշարունակվի մինչև մայիսի 23-ը ներառյալ։ Այն դեպքում, եթե առաջադրվի մեկից ավելի թեկնածու, ընտրական հանձնաժողովը լրացուցիչ կհայտարարի քվեարկության հստակ օրվա և վայրի մասին։

Ավելի վաղ մադրիդյան ակումբի գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել էր, որ մտադիր չէ լքել պաշտոնը, սակայն նախաձեռնել է ակումբի ղեկավարության արտահերթ ընտրություններ:

Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2000-2006 թվականներին, իսկ 2009-ին կրկին վերադարձել է ղեկավարի աթոռին։ Նախատեսված էր, որ ակումբի նախագահի հերթական ընտրությունները պետք է կայանային 2029 թվականին։

Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանում ակումբը մնացել է առանց տիտղոսների։

Leave a Comment