«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է պահպանել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկին իր պաշտոնում։ Անգլիական թիմի ղեկավարությունը առաջիկայում պաշտոնական բանակցություններ կսկսի 44-ամյա մասնագետի հետ՝ ակումբում նրա աշխատանքը շարունակելու նպատակով։
Հիշեցնենք, որ Կարիկը գլխավորում է ակումբը ընթացիկ տարվա հունվարի 13-ից և այդ պաշտոնում փոխարինել է Ռուբեն Ամորիմին։ Անգլիացի մասնագետի ղեկավարությամբ անցկացրած 15 հանդիպումներում թիմը տոնել է 10 հաղթանակ, 3 անգամ գրանցել ոչ-ոքի և կրել ընդամենը 2 պարտություն։
Անգլիայի առաջնության 36 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 65 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը և արդեն ապահովել է իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության լիգայի փուլին։