Իսպանական Լա Լիգայի 2025/2026 մրցաշրջանի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Օվյեդոյին»։ Հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2:0։
Առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը բացել է հարձակվող Գոնսալո Գարսիան։ Երկրորդ կեսում՝ 69-րդ րոպեին, խաղադաշտ է դուրս եկել Կիլիան Մբապեն, իսկ 80-րդ րոպեին նրա արդյունավետ փոխանցումից հետո Ջուդ Բելինգհեմը կրկնապատկել է մադրիդյան թիմի առավելությունը՝ վերջակետ դնելով հանդիպմանը։
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 80 միավորով շարունակում է զբաղեցնել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
«Օվյեդոն» 29 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը և ժամկետից շուտ լքում Պրիմերան։