Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է թիմի ավագ, «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարզավիճակի և ԱԱ-2026-ին նրա հնարավոր մասնակցության մասին։
Իսպանացի մասնագետը վերջերս ներկա է եղել Սաուդյան Արաբիայի առաջնության 32-րդ տուրի գլխավոր դիմակայությանը՝ «Ալ-Նասր» — «Ալ-Հիլալ» (1:1) հանդիպմանը, որից հետո կիսվել է իր տպավորություններով.
«Կրիշտիանուն դեռևս հաղթելու անհագ ցանկություն ունի։ Նրա խաղամակարդակի անկում չեմ նկատել Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց հետո։ Նա բացառիկ ֆուտբոլ է ցուցադրում և ապացուցել է իր կարևորությունը Պորտուգալիայի հավաքականի համար։ Նրա հաղթանակի ծարավն իսկապես տպավորիչ է անգամ այսքան նվաճումներից հետո։
Սակայն միայն անցյալի վաստակը բավարար չէ ազգային ընտրանիում տեղն երաշխավորելու համար։ Անհրաժեշտ է իրական ներդրում ունենալ թիմի հաջողությունների մեջ։ Չնայած նրան, որ Ռոնալդուն մեր ավագն է և աննախադեպ բարձունքների է հասել, հավաքականում նա ունի ճիշտ նույն պարտականությունները, ինչ ցանկացած այլ ֆուտբոլիստ»,- նշել է Մարտինեսը Goal-ին տված հարցազրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում 41-ամյա պորտուգալացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 28 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
ԱԱ-2026-ի խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականը մրցելու է Կոնգոյի ԴՀ-ի, Կոլումբիայի և Ուզբեկստանի ընտրանիների հետ: