Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել Սերբիայում

Սերբիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ցրվենա Զվեզդան» հաղթել է «Վոյվոդինային»: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստները՝ առավելության հասնելով 5:4 հաշվով և նվաճելով տիտղոսը: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնարկային անցկացրել է ամբողջական հանդիպում:

​Հիշեցնենք, որ սա հայ պաշտպանի երկրորդ տիտղոսն է սերբական ակումբի կազմում: Ավելի վաղ «Ցրվենա Զվեզդան» ժամկետից շուտ ապահովել էր հաղթանակը Սերբիայի առաջնությունում, ինչի արդյունքում Թիկնիզյանը դարձել էր երկրի չեմպիոն:

Leave a Comment