ՊՍԺ-ն պատրաստվում է իրականացնել ֆուտբոլի պատմության երրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը

Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է ակտիվություն ցուցաբերել տրանսֆերային շուկայում: Փարիզյան ակումբը բանակցություններ է վարում Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու շուրջ և պատրաստ է նրա դիմաց վճարել ավելի քան 150 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։

Այս գործարքի հաջող իրականացման դեպքում այն կդառնա արժեքով երրորդն ամբողջ ֆուտբոլի պատմության մեջ։ Ֆուտբոլիստների համար ավելի մեծ գումար վճարվել է ընդամենը երկու անգամ՝ 180 միլիոն եվրո Կիլիան Մբապեի և 222 միլիոն եվրո Նեյմարի տեղափոխությունների ժամանակ։ Ընդ որում, երկու դեպքում էլ ռեկորդային գնումն իրականացրել է հենց ՊՍԺ-ն։

Ինչ վերաբերում է Ալվարեսի վիճակագրությանը, ապա ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան» ու Լոնդոնի «Արսենալը»։

Leave a Comment