Վերականգնվել է Փարաջանովի սիրելի հովանոցը — Հայաստանի Հանրային Ռադիո
Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը․ այս տարի ներկայացվում է կինոարվեստի ամենաինքնատիպ եւ առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի թաիլանդական հովանոցի վերականգնման պատմությունը։ Այն 2022–ին անմխիթար վիճակում հանձնվել էր Ազգային պատկերասրահին։ Փուլային եղանակով կատարված մասնագիտական բարդ վերականգնումից հետո Փարաջանովի հովանոցը կրկին պատրաստ է այցելուներին ներկայացվելու։