Թուրքիայում հայկական եկեղեցու վերանորոգման համար է 1.4 մլն դոլար է տրամադրվել

Ermenihaber. Վերանորոգվում է Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այն ունի 500 տարվա պատմություն։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024-ից։ Թուրքական աղբյուրը նշում է, որ սա կլինի վերանորոգվող 2-րդ հայկական եկեղեցին Դիարբեքիրում։ Առաջինը Սուրբ Կիրակոսն էր։ Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգման նախագիծը հաստատվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից։ Նախագիծը ներառում է վերանորոգման … Read more

Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է

Ermenihaber. Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիրի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն այցելել է շուրջ 500 տարվա պատմություն ունեցող հայկական Սուրբ Սարգիս ուղղափառ եկեղեցի՝ ծանոթանալու տեղում ընթացող շինաշխատանքներին: Նահանգի Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող եկեղեցին համայնքի բացակայության պատճառով ժամանակի ընթացքում ավերվել և 2023-ի փետրվարի 6-ին Քահրամանմարաշի ուժգին երկրաշարժերի արդյունքում ևս վնասներ է կրել: Նահանգապետն այցի ընթացքում տեղեկացվել է 2024-ին … Read more

Թեհրանում Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ բացվող կայարանը կկոչվի Սուրբ Մարիամ՝ նաև ի պատիվ հայերի

Իրանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում շուտով կբացվի մետրոյի նոր կայարանը, որը կկոչվի Սուրբ Մարիամ։ Այն զարդարված է քրիստոնեական թեմայով որմնանկարներով։ «Ռիա Նովոստի» գործակալությունը գրում է, որ կայարանը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սարգիս տաճարի դիմաց՝ Նեջաթոլլահի փողոցում։ Սկզբում նախատեսվում էր կայարանն անվանակոչել Շահիդ Նեջաթոլլահի անունով՝ ի հիշատակ համալսարանի պրոֆեսորի, որը մահացել է 1970-ականների վերջին Իրանում իսլամական հեղափոխության … Read more

Հուլիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում սպասում են սրբերի անունները կրող մարդկանց

Հուլիսի 19-ին՝ շաբաթ՝ ժամը 10-ին, սիրով սպասում ենք Զաքարիա, Եղիսե, Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբ, Շմավոն, Մատաթիա և Պողոս անունը կամ ազգանունը կրողներին։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կկատարվի օրհնության կարգ՝ տվյալ շաբաթվա տոնացույցում նշված սրբերի անունները կրող անձանց համար։ Ամեն շաբաթ օր՝ ժամը 10-ին, թեմի առաջնորդական փոխանորդ … Read more

Ղրիմում Սուրբ Սարգիս եկեղեցու մուտքի կամարի վրա նոր խաչ է տեղադրվել

26 Մայիսի 2025, 19:14 Օրերս Ղրիմում Սուրբ Սարգիս եկեղեցու մուտքի կամարի վրա՝ կոտրված խաչի տեղում, նոր խաչ է տեղադրվել: «Խաչի եղբայրություն» կազմակերպությունը զբաղվում է Ղրիմի Հանրապետության տարածքում միջնադարյան հայկական եկեղեցիների վերականգնմամբ: Այս մասին կազմակերպությունը հայտնել է սոցցանցի իր էջում։