Հերթական մանիպուլյացիան, հերթական «սենսացիան»՝ զրո փաստերով

«Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանական ֆեյքերի քարոզչամեքենան հերթական անգամ բռնվել է կեղծիքի մեջ։
Medianews կայքը տարածում է ԿԵՂԾ տեղեկություն՝ իբր Սարգիս Կարապետյանի հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որը «պատկանում է» Թելման Իսմայիլովին։

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝
Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահի սեփականատերը «ՊՎՍ և ԻԱՄ» ընկերությունն է, որը պատկանում է՝

• Վաչագան Պետրոսովին — 70%
• Ազիկ Իլիշաևին — 30%

📌 2015-ին «Սաֆիսա»-ն վաճառվել է «Մետրոպոլիա» ներդրումային հիմնադրամին, իսկ հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել 2016-ին։

Այսինքն՝ հերթական մանիպուլյացիան, հերթական «սենսացիան»՝ զրո փաստերով։

Հ.Գ. Իշխանության անճարությունը ինչ աստիճանի է հասել, որ «հայրենասիրություն» են փնտրում հարսանյաց սրահներում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment