Հրատապ. Ով կդառնա Իրան ներխուժման Թրամփի առանցքային գործիքը. Հայաստա՞ն, թե՞ Ադրբեջան (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

«Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությունը հաջողություն չէ, այլ չարիքի փոքրագույնը»․ փաստաբան

«Սամվել Կարապետյանը պետության կողմից պոզիտիվ պարտականության կատարման բացակայության հետևանքով հայտնվել է վատ առողջական վիճակում»,-Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց փաստաբան Լիաննա Գասպարյանը։ Նա ասաց, որ Սամվել Կարապետյանն ինքը չի դժգոհել իր առողջական վիճակից․ «Սակայն պաշտպանական կողմը մշտապես, հունիսի 23-ից սկսած պարբերաբար՝ երկու-երեք օրը մեկ, գրություն է հասցեագրել, որ ապահովեն Սամվել Կարապետյանի … Read more

Սամվել Կարապետյանին բուժօգնություն չցուցաբերած անձանց դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել․ փաստաբան

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, գտնվելով տնային կալանքի տակ, անցել է բժշկական հետազոտություն, և պարզվել է, որ նա ունի հետանցումային շրջանի երկկողմանի թոքաբորբ։ Այս մասին հունվարի 13-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա բացատրել է, որ հիվանդությունն ախտորոշվել է մոտ երկու ամիս առաջ։ «Այսինքն՝ Կարապետյանը այդ վիճակով գտնվել է քրեակատարողական հիմնարկում և նրա հիվանդությունը ախտորոշված ​​չէ։ Կարապետյանից այս կապակցությամբ ոչ մի բողոք չի ստացվել։ Ավելին, պատասխանատու պաշտոնյաները վստահեցրել են, որ մեր պաշտպանյալը առողջական խնդիրներ չունի։ Այս գործողությունը մոտ է հանցավոր անգործության», – ընդգծել է Վարդևանյանը։ Փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Կարապետյանը հիվանդացել է պահման ոչ բավարար պայմանների հետևանքով․ գործարարն իր փաստաբաններին ասել է, որ խցում ցուրտ է։ Սակայն այդ խնդիրը լուծելու համար ոչինչ չի ձեռնարկվել, պարզաբանել է նա։ Մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել այն պատասխանատու անձանց դեմ, որոնք պետք է բժշկական օգնություն ցուցաբերեին գործարար … Read more

53 քննիչներից բաղկացած քննչական խումբը որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ չի կատարել․ փաստաբան

Այո, 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ չի կատարել: Հարց է առաջանում, եթե քրեական վարույթ հարուցում եք, մարդուն մեղադրանք եք առաջակում՝ պետք է գիտակցեք չէ, որ անձն անմեղ է, քանի դեռ հակառակն օրինական ուժի մեջ մտած դատավճռով չեք ապացուցել: Հետևաբար՝ քննչականը, որը ոչ թե մեղադրանքի կողմի մարմինն է, այլ ամբողջական օբյեկտիվ … Read more

Փաստաբան. Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանքի պայմաններում ավելի խիստ սահմանափակումներ են կիրառվում, քան բանտային պայմաններում

«Առաջին անգամ ենք խոսում Սամվել Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ, որը հենց վրա է հասել քրեակատարողական հիմնարկում կեցության պայմանների ոչ բարվոք վիճակի պատճառով։ Սամվել Կարապետյանը մեզ միշտ հորդորել է, որ մենք ընդհանրապես այդ մասին չխոսենք, բայց մենք մեր բողոքարկումներում՝ դատական ատյաններում, բարձրացրել ենք այդ հարցը»,-Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամների հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Սամվել Կարապետյանի … Read more

Գործ ունենք ձևական մեղադրանքի և ամեն գնով կալանք պահելու փորձի հետ․ Արամ Վարդևանյան 

13 Հունվարի, 2026 Ակնհայտ է, որ գործ ունենք պարզապես ձևական մեղադրանքի հետ, ամեն գնով կալանք պահելու հետ: Այս մասին ասյօր՝ հունվարի 13-ին, հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։ «Այլ հարց, որ 53 քննիչ փաստացի ներգրավված են այս հրեշավոր, չարամիտ, ամոթալի գործողության մեջ, որովհետև այո, նոյեմբերի 18-ի խափանման միջոցի վերաբերյալ որոշման պայմաններում, երբ կալանքը … Read more

53 քննիչից բաղկացած խումբը որևէ գործողություն չի իրականացրել Սամվել Կարապետյանի մասնակցությամբ․ Վարդևանյան

53 քննիչից բաղկացած քննչական խումբը Սամվել Կարապետյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացրել։ Այս մասին հայտարարել է գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Հարց է առաջանում․ քրեական վարույթ, որ հարուցում եք, և մեղադրանք, որ առաջադրում եք, պետք է գիտակցեք, չէ՞, որ անձն անմեղ է, քանի դեռ հակառակն օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի ապացուցվել։ Ակնհայտ է, որ այս … Read more

Մենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան

2025 թվականի դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվել է տնային կալանքի, համակցված գրավով, ինչպես նաև բացակայելու արգելքով, լրացուցիչ սահմանափակումներով՝ հրապարակային խոսքին վերաբերող։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է գործարարի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։ «Իհարկե, այս ամենը էական սահմանափակումներ են, բայց մյուս կողմից ունեցանք մի … Read more

«Սամվել Կարապետյանը երկկողմանի թոքաբորբով գտնվել է քրեակատարողական հիմնարկում, և դա չի ախտորոշվել»․ Արամ Վարդևանյան

«2026-ի հունվարի 5-ին քննչական կոմիտեի ու դատախազության կողմից կատարվեց երկու գործողություն։ Առաջինն արգելեցին, որ Սամվել Կարապետյանն իր հոր առաջին մեռելոցին մասնակցելու հնարավորություն ունենա։ Դա ամոթ է, խայտառակություն։ Երկրորդը՝ ջանասիրաբար մեր իրավապահները մուտքագրեցին վերաքննիչ բողոք Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»,-Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նա հայտնեց, որ հունվարի 5-ին … Read more

ՔԿ բժիշկներն ակնադիտական եղանակով հաղթահարում են «KT» և «MRT» սարքավորումներին․ Արմեն Ֆեռոյան

13 Հունվարի, 2026   «Ձեր ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել հետևյալ փաստական հանգամանքի վրա. Նախ առաջին անգամն ա, որ մենք խոսում ենք Սամվել Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ, նա մեզ միշտ հորդորել է, որպեսզի մենք ընդհանրապես այդ մասին չխոսենք, բայց մենք մեր բողոքարկումներում մշտապես բարձրաձայնել ենք այդ հարցը և բոլոր դատավորները, այսինքն՝ նվազագույնը երկու դատավոր առաջին ատյանում, … Read more