53 քննիչից բաղկացած քննչական խումբը Սամվել Կարապետյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացրել։ Այս մասին հայտարարել է գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Հարց է առաջանում․ քրեական վարույթ, որ հարուցում եք, և մեղադրանք, որ առաջադրում եք, պետք է գիտակցեք, չէ՞, որ անձն անմեղ է, քանի դեռ հակառակն օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի ապացուցվել։ Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք պարզապես ձևական մեղադրանքի հետ, ամեն գնով կալանք պահելու հետ։ Այսքան բան, այստեղ ուրիշ բովանդակություն չկա։ Այլ հարց, որ 53 քննիչ փաստացի ներգրավված են այս հրեշավոր, չարամիտ և ամոթալի գործողության մեջ»,- նշել է Վարդևանյանը։
Փաստաբանի խոսքով՝ քննչական մարմնի կողմից ցուցաբերվում է տոտալ անգործություն։