Եթե անգամ այս հարցում են ստում, պատկերացրեք ինչպիսի հարցերում է այս ուժը խաբում մեր ժողովրդին. Մարիաննա Ղահրամանյան

«Մեր ձեւով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը Փոքրիկ խմբակը կրկին ստում է և փորձում պառակտել հայ հասարակությանը։ Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու հարևանությամբ գործող հայկական մշակութային կենտրոնի պատին փակցված ազգային բարերար Սամվել Կարապետյանին աջակցության նկարը իշխանական խոսափող Տ.Չ.-ն ներկայացրել է որպես եկեղեցու պատին փակցված նկար: Իմանալով իրականությունը` նա միտումնավոր ստում է հայ … Read more

«Մեզ ոչ միայն շատ են անհանգստացնում մարդու իրավունքների խախտումները, այլ նաեւ այն, թե դրանց ինչպես են արձագանքում իրավապաշտպան համայնքը եւ հատկապես ՄԻՊ գրասենյակը, որը կոչված է լինել անկախ կառույց, սակայն վերջին տարիներին այդպիսին չէ»

«Ուզում ենք ձեր ուշադրությունը դարձնել Մարդու իրավունքների պաշտպանի անգործությանը, երբ այս օրերին մասսայական քաղաքական հետապնդումներ են Հայաստանում՝ պայմանավորված եւ եկեղեցու նկատմամբ հարձակումներով, եւ քաղաքական գործիչների նկատմամբ զանգվածային բռնություններով, հետապնդումներով ու տարբեր քրեական գործերով»,-այս մասին հայտարարեց «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը «ՀայաՔվեի» գրասենյակում կայացած՝ «Անպաշտպան քաղաքացին եւ Մարդու իրավունքների պաշտպանը» խորագրով ասուլիսի ժամանակ, որը … Read more

Իշխանության սխալների հետևանքով մենք արդեն շատ ենք վճարել․ «Մեր ձևով» (տեսանյութ)

Իշխանության սխալների հետևանքով մենք արդեն շատ ենք վճարել… Մենք փոխելու ենք այդ պատկերը: Այս մասին տեսանյութ է տարածել «Մեր ձևով» ժողովրդական շարժումը։

Պետք է շարունակել կառուցել, ստեղծել և միավորել մարդկանց. Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել է այն մասին, թե ինչ խնդիր է դրել Սամվել Կարապետյանը 2017 թ-ին Երևանում «Ռիո մոլ»-ի բացումից հետո։ «Կարապետյանը հետագայում խնդիր դրեց չմրցակցել տեղական արտադրողի հետ, այլ մտածել նոր ոլորտի մասին»,- մանրամասնել է նա՝ նշելով, որ պետք է շարունակել կառուցել, ստեղծել աշխատանքի տեղ և միավորել մարդկանց:

«Փողը ոչ թե ժողովրդի, այլ ՔՊ կուսակցության համար է». Ամստերդամը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

«ՀՀ իշխանության ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իմ խոսքը, թե իբր ԵՄ-ին դիմում եմ «ՀՀ բարեփոխումներին հատկացվող» աջակցությունը դադարեցնելու համար»,- այս մասին գրում է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Փողը ոչ թե ժողովրդի, այլ ձեր կուսակցության համար է։ Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը», եզրափակում է նա։ Հիշեցնենք, որ Ռոբերտ … Read more

Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը․ Ռոբերտ Ամստերդամ

9 Դեկտեմբերի, 2025 Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրում է․ ՀՀ իշխանության ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իմ խոսքը, թե իբր ԵՄ-ին դիմում եմ «ՀՀ բարեփոխումներին հատկացվող» աջակցությունը դադարեցնելու համար։ Փողը ոչ թե ժողովրդի, այլ ձեր կուսակցության համար է։ Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը։

ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը և խորհրդակցություններ հրավիրի հրատապ. Ռոբերտ Ամստերդամ

Դեկտեմբեր 08,2025 21:40 Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրում է. «Փաշինյանի կառավարության կողմից քրիստոնյա քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված հարձակումը լրջորեն ոտնահարել է Օրենքի գերակայությունը։ ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը և խորհրդակցություններ հրավիրի հրատապ և կարևոր թեմայով՝ դադարեցնելու … Read more

Ինչ տեսք է ունեցել Ռիո մոլի տարածքը մինչև 2017 թվականը` Սամվել Կարապետյանի ներդրումը

Ռիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց։ Գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ «Ահա թե ինչ տեսք է ունեցել Ռիո մոլի տարածքը, մինչև 2017 թվականը` Սամվել Կարապետյանի ներդրումը։ Իհարկե,   «առաջընթաց» է, որ վերջապես ՔՊ-ականներից մեկը խոսեց երկրում գործարան կառուցելու և արտադրություն … Read more

«Միջին պայմաններում են պահվում»․ Քրեակատարողական ծառայության պետը՝ սրբազանների և Սամվել Կարապետյանի պահման պայմանների մասին

«Միջին պայմաններում են պահվում, ոնց ազատությունից զրկված մյուս անձինք»,-հարցին՝ ի՞նչ պայմաններում են պահվում սրբազանները, Սամվել Կարապետյանը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը։ Նա ընդունեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պայմաններն ամենավատն են մեր քրեակատարողական հիմնարկների շարքում․ «Այս տարի որոշակի ուսումնասիրություն ենք իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի համար այլընտրանքներ փնտրելու համար։ Հարցին՝ … Read more

Մինչև Տաշիր ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը՝ ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել․ ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե

6 Դեկտեմբերի, 2025 Մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել։ Այս մասին ասված է ՀԷՑ Վերահսկողական Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ «Մեր նյութում հատուկ օբյեկտիվորեն ՄԵԾ ուշադրություն ենք դարձրել նաև հաշվետվություններում առկա ակտիվների և սեփական կապիտալի մասին տեղեկատվությանը, ինչի մասին «արդար» և «օբյեկտիվ» factor am լրատվամիջոցի ներկայացուցիչը մոռացել … Read more