Միացյալ Նահանգների կողմից 75 երկրների ներգաղթային վիզաների տրամադրման ժամանակավոր կասեցումը ՀՀ հազարավոր քաղաքացիների համար բազմաթիվ հարցեր ու անորոշություններ են առաջացրել։
ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշումը բացատրել էր վիզաների ստուգման ընթացակարգերի խստացմամբ և Թրամփի ձևակերպմամբ՝ «հանրային բեռ» համարվող ներգաղթյալների մուտքը սահմանափակելու քաղաքականությամբ։