Խաղաղությունն ու պատերազմը հարատև գաղափարներ չեն․ «Ռեֆորմիստներ»-ն առաջարկում են ազգային անվտանգության նոր հայեցակարգ

«Ռեֆորմիստներ» կուսակցությունն, ի թիվս իր այլ խոստումների, երիտասարդներին խոստանում է անվճար բարձրագույն կրթություն։ Քաղաքական այս ուժն այսօր քայլարշավ է անցկացրել մայրաքաղաքում, իսկ «Ռադիոլուր»-ի հետ հարցազրույցյում կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Վահան Բաբայանը խոսել է իրենց քաղաքական ուժի առաջարկած ծրագրերից։ Խաղաղությունն ու պատերազմն, ըստ Բաբայանի, հարատև չեն և ստեղծված աշխարհաքաղաքական անցումային իրավիճակում խիստ անհրաժեշտ է ընդունել ազգային անվտանգության նոր հայեցակարգ։ Բաբայանի դիտարկմամբ՝ երիտասարդների մեծամասնությունն այսօր ապաքաղաքական է, բայց պատրաստ է իր քվեով արտահայտել հստակ դիրքորոշում։

Leave a Comment