Starship-ի արձակումը հետաձգվել է, բայց Լուսնի և Մարսի ծրագրերն ուժի մեջ են․Մասկի տիեզերական օրակարգը չի փոխվել

BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության տիեզերական ծրագրերին։ Տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգել է Starship V3 հսկա հրթիռի հերթական արձակումը։ Մասնագետների և պարբերականի գնահատմամբ, սակայն, փորձարկման հետաձգումը չի փոխել Մասկի ռազմավարական նպատակը՝ մարդուն Լուսին, ապա նաև Մարս հասցնելու գաղափարը կյանքի կոչելը։ Աշխարհի ամենախոշոր և ամենահզոր հրթիռի՝ Starship V3-ի հերթական փորձարկումը … Read more

Թիրախից շեղված ԱԹՍ-ներ և խուճապ Եվրոպայում — Հայաստանի Հանրային Ռադիո

Ուկրաինան ափսոսանք է հայտնել Բալթյան պետությունների երկնքում հայտնված ուկրաինական անօդաչուները խուճապ են առաջացրել: Տուժածներ և ավերածություններ չկան, սակայն բուն փաստը հանրությունն ընկալել է որպես հակաօդային պաշտպանության թերի աշխատանքի վկայություն: Ուկրաինան ափսոսանք է հայտնել: Ըստ Կիևի, ռուսները կարողացել են ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումներով շեղել անօդաչուները թիրախներից և ուղղել դրանց թռիչքը դեպի Բալթյան երկրներ: Ռուսներն, իրենց հերթին, պնդում … Read more

«Կկնքվի «Դարի գործարքը», կիրագործվի ՏՐԻՓՓ+ԲՐԻԿՍ մոդելը»․ ինչո՞ւ ընտրել ՀԱԿ-ին — Հայաստանի Հանրային Ռադիո

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում 10-րդ համարի ներքո «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը շեշտը դնում է արտաքին քաղաքականության, երկարաժամկետ խաղաղության, տնտեսական նոր կապերի և ենթակառուցվածքային զարգացման վրա։ «Խելամիտ ուղի Հայաստանի համար» կարգախոսով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժը վստահեցնում է՝ Հայաստանին անհրաժեշտ է ռազմավարական նոր ուղղություն։ Հայաստանն այսօր պետք է ընտրի խելամիտ ուղին՝ խաղաղության, զարգացման և մրցունակ … Read more

2026-ի ընտրությունները պատմական ռեկորդ կսահմանեն․ «դրսի» պատերազմը ՀՀ դեմ

Նախընտրական շրջանի լարվածությունը նոր զգալի ծանրաբեռնվածություն է ստեղծել իրավապահ համակարգի համար։ Միմյանց հետ և միմյանց դեմ պայքարող քաղաքական ուժերը գրեթե ամենօրյա ռեժիմով իրավապահներին ներգրավում են ընտրական գործընթացներին՝ տարբեր հաղորդումներ ներկայացնելով։ Եթե քարոզարշավի առաջին օրերին ահազանգում էին առավելապես ընտրախախտումների մասին, այժմ արդեն մեղադրանքները հասել են այսպես ասած ամենաթունդ կետին՝  մեղադրանքներ՝ պետական դավաճանության մասին։ ՀՀ-ում քարողզչական լարված … Read more

Ամերիկացի կամավորները կտեղակայվեն նաև Սյունիքում․ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը վստահում է խաղաղության գործընթացին

Հայ աշակերտներին ու երիտասարդներին անգլերեն սովորեցնելու և նոր հմտությունների ձեռք բերման հարցում նրանց օգնելու համար ԱՄՆ-ից 30 կամավոր է ժամանել Հայաստան։ Նրանք այստեղ կանցկացնեն 2 տարի, կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերում։ Երևանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի 31-րդ կամավորների խմբի երդման արարողությանը ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը նշել է, որ կամավորներն այս տարի առաջին անգամ կտեղակայվեն նաև Սյունիքում։ Նրա … Read more

Մուտքը միայն հավելվածով․ հունիսի 30-ից ՌԴ-ում գործելիք միգրացիոն նոր խստացումներ են գործելու

2026 թ. հունիսի 30-ից ՌԴ մուտք գործող անձինք պարտադիր պետք է ունենան ruID հեռախոսային հավելվածը: Դա նախատեսված էր դեռ 2025 թ․ հունիսի 30-ից, բայց համակարգը խափանվել էր։ Սա բացատրվում էր բազմաթիվ հայտերի միաժամանակյա առկայությամբ: Հավելվածի կիրառումը ՌԴ-ն կամավոր էր դարձրել՝ պարտադիր բաղադրիչը հետաձգելով 1 տարով: Հունիսի 30-ից Ռուսաստան գնացողները երկրի տարածք մուտք գործելուց 72 ժամ … Read more

Մուսալեռում հողերի մի մասը ոռոգման ջրի պատճառով չի մշակվում

Մուսալեռում գյուղնշանակության հողերը 437 հեկտար տարածք են զբաղեցնում, որից 91 հեկտարը խաղողի այգիներն են։ Դրանց մեծ մասը, սակայն, անմշակ են: Գյուղացիներն ասում են՝ խաղողի այգիները քանդել կամ անմշակ են թողել՝ ելնելով  իրացման ու մշակման դժվարություններից: Խնդիրներրից մեկն էլ ոռոգման ջուրն է: Մուսալեռի հողային հաշվեկշռում խաղողի այգիների գրանցված թվերը չեն համապատասխանում  իրական պատկերին, ինչը այգետերերի անփութության … Read more

Ընտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործով․ «Ուժեղ Հայաստան»-ն իրեն ուղղված մեղադրանքները հասցեագրում է մեղադրողներին

Թեժ ընտրապայքարում աստիճանաբար, այսպես ասենք, թեժանում են նաև իրավապահ համակարգի աշխատանքն ու այդ կառույցների կողմից բացահայտումների մասին  հայտարարությունները։ Իրավապահների արձանագրած ընտրախախտումների մեծ մասը բաժին է ընկնում ընտրակաշառքին։ Վերջին շրջանում, սակայն, ավելացել են ավելի աղմկահարույց բացահայտումները, որոնք որոշ դեպքերում նաև սենսացիոն են ու առնչվում են են փաստաթղթերի կեղծմանը։ «Ռադիոլուր»–ը փորձել է հասկանալ, թե ընտրապայքարի դուրս եկած … Read more

«Արարատ  ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր. Ծառուկյանի թիմը քաղաքական ենթատեքստ է տեսնում

Հայաստանի ներքաղաքական դաշտում քննարկումներ են ակտիվացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի շուրջ։ Մի կողմից՝ տեղեկություններ են շրջանառվում նրան պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի հնարավոր պետականացման մասին, մյուս կողմից՝ միջազգային հետաքննական մամուլում հրապարակումներ են հայտնվել, որոնցում Ծառուկյանի անունը կապվում է Կրեմլի ազդեցության ցանցերի հետ։ ԲՀԿ-ում այս տեղեկատվական հոսքերը անակնկալ ու անսպասելի չեն համարում և դրանք … Read more

Հայկական տեխնոլոգիական մտքի թռիչքը. ի՞նչ կտեսնի այցելուն Rise 2026-ում

Հայկական տեխնոլոգիական ընկերությունների ներուժն ու հայրենական ռազմարդյունաբերության նորագույն մշակումները կներկայացվեն մեկ հարթակում։ Մարզահամերգային համալիրում հունիսի 3-ից 4-ը կանցկացվի Rise Powered by Silicon Mountains տեխնոլոգիական ցուցահանդես–ֆորումը։ Դրանում  կներկայացվեն ինժեներական և պաշտպանական այնպիսի լուծումներ, որոնց մի մասը դեռ փորձարկման փուլում է, մի մասն արդեն համալրել է զինանոցը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ անցկացվող միջոցառումը նպատակ ունի … Read more