Միացյալ Թագավորությունում Հայաստանը ռազմական կցորդ կունենա

25 Նոյեմբերի, 2025 Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով Կարեն Մուրադյանը դեկտեմբերի 1-ից կնշանակվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդ: Այս մասին որոշումը հրապարակված է e-gov.am-ում։ Նշենք, որ ըստ որոշման՝ Կարեն Մուրադյանը կնշանակվի 3 տարի ժամկետով, իսկ նստավայրը կլինի Լոնդոնը։

Կիպրոսում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակվել

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․ «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասը`1. Սահմանել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությանդեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք»:

Կիպրոսում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ է նշանակվել

Կիպրոսում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ է նշանակվել, որոշումն ընդունվել է այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Կիպրոսում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Հունաստանում ՀՀ ռազմական կցորդի կողմից: Իսկ Հունաստանում ՀՀ ռազմական կցորդը փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյան է։ Ռազմական կցորդի պահպանման ծախսերը նախատեսվում են կատարել ՀՀ 2025 թվականի և հետագա տարիների պետական բյուջեից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվելիք … Read more

Փաշինյանը Ղազախստանում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակել – Live News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակել։ Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Արայիկ Նորոյանին 2025 թվականի օգոստոսի 1-ից նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` քաղ. Աստանա):