Ի՞նչ գործընթացի արդյունքում է տեղի ունեցել գերիների վերադարձը

Ձեռքի դաջվածքն այրելով հեռացրել, առաջին բժշկական օգնությունից զրկել, հաշմանդամության են հասցրել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնք տարիներ շարունակ կտտանքների ենթարկվելուց հետո վերադարձան հայրենիք։ Նույն օրը հայկական կողմն արտահանձնել է սիրիայի երկու ահաբեկչի, որոնք Հայաստանում դատապարտվել էին ցմահ ազատազրկման․ իշխանությունը պնդում է, որ այս երկու գործընթացները կապ չունեն միմյանց հետ, սակայն մի շարք մասնագետներ նկատում են … Read more

Առողջապահության նախարարը ներկայացրել է Վագիֆ Խաչատրյանի վիճակը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսել է Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին․ «Տեսակցեցի, լավ տրամադրությամբ է, որ հայրենիքում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը: Այս պահին գտնվում է հետազոտման փուլում: Գիտենք, որ Վագիֆը նաև ուներ սրտային քրոնիկ վիճակ, և մենք պետք է որոշակի հավելյալ հետազոտություններ իրականացնենք, ըստ այդմ՝ մեր մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման ընթացքի … Read more

Ովքե՞ր են հայրենիք վերադարձած հայ գերիներն ու ինչպե՞ս էին հայտնվել Բաքվում

Ադրբեջանն ազատ է արձակել Բաքվի բանտերում պահվող գերիներից 4–ին՝ Վագիֆ Խաչատրյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Դավիթ Դավթյանին։ Ովքե՞ր են նրանք ու ինչպե՞ս են հայտնվել Բաքվի բանտում։ Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Գերի էր ընկել 2023 թվականին Հակարի կամրջից, երբ բուժման նպատակով գալիս էր Հայաստան։ Ադրբեջանը նրան ներկայացրել էր … Read more

Եթե ճիշտ եք ասում, ուրախությունից սիրտս կկանգնի․ Վիգեն Էուլջեքչյանի կնոջ արձագանքը

2020 թվականից Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի կինն ABC Media-ի հեռախոսազանգից տեղեկացավ, որ ամուսնուն ազատել են գերությունից։ «Եթե ճիշտ եք ասում, ուրախությունից հիմա սիրտս կկանգնի։ Որտե՞ղ է Վիգենը»,- ասել է Լինդան։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում էր տեղեկացրել, որ Բաքվի գերիներից Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի մարմինների ներկայացուցիչները … Read more

Մենք էլ նոր իմացանք, շատ ուրախ ենք․ Բաքվից Երևան տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի անդամներ

Մենք էլ նոր իմացանք, շատ ուրախ ենք․ ABC Media-ի հետ զրույցում իրենց հույզերը չեն կարողացել զսպել Բաքվից Երևան տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի անդամները։ Նրա աղջիկը՝ Վերա Խաչատրյանը, չկարողացավ զրուցել, ազգականը միայն հուզված ձայնով փոխանցեց, որ Վերան այս պահին ի վիճակի չէ խոսել։ Զրույցի ժամանակ լսվում էր՝ ինչպես են հարազատները հորդորում Վերա Խաչատրյանին գիտակցության գալ։ Լսվում … Read more

Բաքվից գերիներ են վերադարձել – ABCMEDIA

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում․ այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը «Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»,- ասել է նա  

Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք նաև հնարավոր խոչընդոտների մասին․ Միրզոյանի պատասխանը ABC Media-ի՝ գերիներին վերաբերող հարցին

Այսօր առցանց ասուլիսի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ABC Media-ի՝ Բաքվում պահվող գերիների հարցին, տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել են հարցին։ «Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք այն հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղության ձևավորվող տենդեցներին, իհարկե, Ադրբեջանում պահվող անձանց հարցը էդ հարցերից մեկն է»,- ասաց ՀՀ ԱԳ … Read more

Չի կարելի այստեղ տոնել ազատությունը և այնտեղ լռել նրանց մասին։ Բաքվի բանտարկյալները իրավունքի խոցելիության խորհրդանիշ են. Ֆրանսիական դեպարտամենտի ու մետրոպոլի նախագահ Մարտին Վասալ

Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի նախագահ Մարտին Վասալը, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից տոնվող Սուրբ Ծննդյան տոնի առթիվ հրապարակված հոդվածում հիշեցնում է Կովկասի փոքր հանրապետության ռազմագերիների մասին, որոնք արդեն երկու տարուց ավելի բանտարկված են Ադրբեջանի ավտորիտար վարչակազմի կողմից։ Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև. «Հունվարի 6-ին հայ ժողովուրդը նշում է Սուրբ Ծնունդը։ Սովորաբար դա … Read more

Քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Հռոմի պապին փրկել հայ գերիներին․ National Catholic Register-ի անդրադարձը

Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների կոալիցիան փորձում է այնպես անել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագիրը չմոռացվի․ Հռոմի պապ Լևոն XIV-ին ուղղված կոչով նրանք հորդորում են նրան օգտագործել Սուրբ Աթոռի բարոյական հեղինակությունը և դրա դիվանագիտական ուղիները՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ դեռևս բանտարկված հայ գերիներին ազատ արձակելու համար․ նշված է National Catholic Register թերթի հոդվածում։ … Read more

Երբ շատերը կհանձնվեին, դու շարունակում ես պայքարել․ Մեսրոպ Առաքելյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Ռուբե՛ն, արդեն երրորդ Նոր տարին է, որ չենք կարողանում խոսել․ Facebook-ի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ «Խոսել անցած տարվա, արած-չարածների, նոր տարվա նպատակների ու անելիքների մասին։ Վստահ ենք՝ շարունակում ես ապրել հզոր ու բարեկեցիկ հայրենիքի երազանքով, որն իրականություն դարձնելու համար երբեք ոչինչ չես խնայել ու չես խնայում նաև այսօր։ Նույնիսկ … Read more