2020 թվականից Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի կինն ABC Media-ի հեռախոսազանգից տեղեկացավ, որ ամուսնուն ազատել են գերությունից։
«Եթե ճիշտ եք ասում, ուրախությունից հիմա սիրտս կկանգնի։ Որտե՞ղ է Վիգենը»,- ասել է Լինդան։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում էր տեղեկացրել, որ Բաքվի գերիներից Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի մարմինների ներկայացուցիչները հանձնել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ-ում։