Մենք էլ նոր իմացանք, շատ ուրախ ենք․ ABC Media-ի հետ զրույցում իրենց հույզերը չեն կարողացել զսպել Բաքվից Երևան տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի անդամները։
Նրա աղջիկը՝ Վերա Խաչատրյանը, չկարողացավ զրուցել, ազգականը միայն հուզված ձայնով փոխանցեց, որ Վերան այս պահին ի վիճակի չէ խոսել։
Զրույցի ժամանակ լսվում էր՝ ինչպես են հարազատները հորդորում Վերա Խաչատրյանին գիտակցության գալ։ Լսվում էին նաև նրա արտասվելու ձայները։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։