Պտտահողմ Գեղամա լեռներում (տեսանյութ) – Live News

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում և գրել.«Պտտահողմ Գեղամա լեռներում»։

Ապարանում պտտահողմի մեծ ավերածությունները (տեսանյութ, լուսանկարներ) – Live News

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Այս մասին գրում է Ապարանի համայնքապետարանը։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն … Read more

Ապարանում պտտահողմի հետևանքները՝ մեկ տեսանյութով

  Երեկ՝ հունիսի 15-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցված ուժեղ քամու վերաբերյալ, ինչի հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ: Ներկայացնում ենք դռոնով նկարահանված կադրեր դեպքի վայրից։ Մանրամասն՝ տեսանյութում։

Ապարանի պտտահողմի ավերածություններն ահռելի են․ համայնքապետարան

Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են։Ըստ նախնական տվյալների` վնասվել են՝ -50 բնակելի տուն,-20 խանութ,-20 բազմաբնակարան շենքերի տանիքներ,-10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։ Բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերն ու արտաքին … Read more

Արագածոտնի մարզպետն ուսումնասիրել է պտտահողմի հետևանքով առաջացած վնասները

Պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։ Նշենք, որ այսօր ժամը 16։10֊ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։ Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։Այս պահին տեղում աշխատում են … Read more

Արթիկում ուժեղ պտտահողմ է եղել

Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ։Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել է … Read more

ՖՈՏՈՆԵՐ. Ուժեղ քամին ավերածություններ է առաջացել գյուղերում

Ուժեղ պտտահողմի հետևանքով վնասվել է Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերի բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։

Ուժեղ պտտահողմն ու կարկուտը հսկայական վնասներ են հասցրել Արթիկ քաղաքին ու հարակից գյուղերին

Արթիկի համայնքապետարանից հայտնում են․ «Այսօր` ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ և տեղացել է խոշոր չափերի կարկուտ։ Ուժեղ պտտահողմն Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասել է տանիքներ, արմատախիլ է արել ծառեր։ Կարկուտի պատճառով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային … Read more