Արագածոտնի մարզում «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելով հողաթմբին

Այսօր՝ մարտի 14-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 49 կմ հատվածում ճանապարհի ձնհալի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ բախվելով հողաթմբի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդին օգնության են հասել քաղաքացիները, ովքեր հատուկ ավտոմեքենաներով, ճոպաններով ավտոմեքենան դուրս … Read more

Վթար Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի մոտակայքում․ կան տուժածներ

Մարտի 13-ին, ժամը 17։23-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ «BMW» … Read more

Չիլիի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական կենտրոնը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:39-ին (Մոսկվայի ժամանակով 16:49)՝ Ուասկո քաղաքից 43 կիլոմետր հարավ-արևմուտք։ Էպիկենտրոնը գտնվել է 28 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդագրություններ չեն ստացվել: Ազգային աղետների կանխարգելման ծառայությունը հայտարարել է, որ երկրաշարժից հետո ցունամիի … Read more

Թուրքիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ երկրաշարժ

Թուրքիայի հյուսիսում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղը։ Ալթայ-Սայանի մասնաճյուղի օպերատիվ տվյալների համաձայն՝ ուրբաթ օրը՝ ժամը 03:35-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանի Թոքաթ նահանգի Էրբաա քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնության հիման վրա այն գնահատվել է որպես «շատ ուժեղ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը … Read more

Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում․ կան վիրավորներ

Մարտի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, Արծվի արձանի մոտ, արագաչափի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են մեկը «Այրվացքաբանության ազգային կենտրոն», մյուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի … Read more

Տափերականում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են

Մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 3-ին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային … Read more

Միչիգան ​​նահանգի սինագոգում հրաձգություն է տեղի ունեցել

Միչիգանի նահանգային ոստիկանությունը հայտարարել է սինագոգում կրակոցների մասին։ «Ակտիվ հրաձգություն. մարտի 12-ին, ժամը 12:30-ին: Վայրը՝ Temple Israel: Միչիգանի նահանգային ոստիկանությունը տեղյակ է Արևմտյան Բլումֆիլդում տեղի ունեցած կրակոցների մասին», – հայտնել է ոստիկանությունը իր Ֆեյսբուքյան էջում։ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը, իր հերթին, հայտնել է, որ ոստիկաններն արդեն ժամանել են դեպքի վայր: Անհայտ հարձակվողը, ենթադրաբար, ներխուժել է … Read more

Արտաշատում «ՎԱԶ 2107»-ը վրաերթի է ենթարկել 49-ամյա հետիոտնին

Մարտի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Արամ Վ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Աստղիկ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած … Read more

Երևանի սուրճի արտադրամասերից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել

Մարտի 11-ին, ժամը 08։27-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 19-րդ փողոցում գտնվող սուրճի արտադրամասի պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։53-ին, մարվել՝ 09։00-ին։ Այրվել են կախովի առաստաղը, մալուխներ, սուրճի և թղթե … Read more

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. վարորդը մահացել է

Մարտի 10-ին, ժամը 23։17-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած … Read more