Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Չաուշի փողոցից դեպի Սիլիկյան թաղամաս տանող՝ ժողովրդին հայտնի շրջանաձև «կալցևոյում» բախվել են «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

 

Leave a Comment