Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բանակցությունների հնարավորության վերաբերյալ հարցին

Քանի դեռ շարունակվում է Իրանի դեմ ռազմական ագրեսիան, Իրանի պատասխան միջոցառումներից բացի տեղին չէ խոսել որևէ այլ բանի մասին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով հրադադարի բանակցությունները։

«Ռազմական ագրեսիան շարունակվում է։ Ներկա պայմաններում պաշտպանության հետ կապ չունեցող ցանկացած այլ բանի մասին խոսելը լիովին անտեղի է», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Leave a Comment