Երևանում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա տուժած

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:20-ի սահմաններում Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածի ինքնությունը։

Leave a Comment