Հնդկաստանում An-32 ինքնաթիռի վթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել

Հնդկաստանի Ասամ նահանգում An-32 ինքնաթիռի կործանման հետևանքով հինգ մարդ է զոհվել, հաղորդում է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի զինված ուժերին։ «Ռազմաօդային ուժերի հինգ զինծառայող զոհվել է ինքնաթիռի վթարի հետևանքով», – նշվում է հաղորդագրության մեջ։ Օդաչուներից մեկը ողջ է մնացել և բժշկական օգնություն է ստանում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի An-32 ռազմատրանսպորտային … Read more

Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Սամվել Գ.-ն իր վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայով Դավթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Պ.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է շտապօգնության … Read more

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Հունիսի 12-ին՝ ժամը 17։16-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի սարերում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «UAZ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. կա զոհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ։ Պարզվել է, … Read more

Հնդկաստանում կործանվել է ռազմատրանսպորտային ինքնաթիռ

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի An-32 ռազմատրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամ նահանգի Ջորհատ ավիաբազայում վայրէջքի ժամանակ, հայտնել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերը: Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Հնդկաստանի ռազմաօդային ուժերը պարզաբանել են, որ կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ վթարի հանգամանքները հետաքննելու և վթարի պատճառը պարզելու համար։

45-ամյա վարորդը «UAZ»-ով Գեղաշեն բնակավայրի սարում կողաշրջվել է

Հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Գ․-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոբուսով Գեղաշեն բնակավայրի Սարամիջյան  կոչվող տարածքում կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի … Read more

Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

Հունիսի 11-ին՝ ժամը 19:03-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Մառի փողոցում, Արմավիրի մարզի Էջմիածին, Կոտայքի մարզի Չարենցավան և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Հացիկ բնակավայրում, Լոռու մարզի Վահագնաձոր և Սարամեջ բնակավայրերում։ Քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, տանիքների ծածկեր, կառուցատարրեր, տաղավարներ, տապալվել … Read more

Երևան–Սևան ճանապարհին կայծակի հետևանքով վնասված կամուրջը կվերանորոգվի կարճ ժամկետում. Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Երևան – Սևան ճանապարհի Չարենցավան համայնքի հարակից հատվածում այսօր երեկոյան ժամը 19:26-ին կայծակի հետևանքով քանդված կամրջի հատվածում իրականացվում են ճանապարհի բացման աշխագանքներ, երթևեկությունը իրականացվում է մեկ երթևեկելի գոտիով:Մասնագիտական ուսումնասիրությունից հետո կարճ ժամկետում ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից կմեկնարկեն կամրջի հիմնանորոգման աշխատանքները: Ավելի վաղ հայտնել էինք, … Read more

Չարենցավանի կամուրջը՝ կայծակի հարվածից հետո

Այսօր երեկոյան ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է․ տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։ Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։  

Փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան

Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է․ տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։ Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակած ուղղությամբ՝ մեկ գոտիով։

Արարատի մարզում աղբատար «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսին

Այսօր՝ հունիսի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Հովհաննես Ղ․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի աղբատարով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել Երևանի բնակիչ 64-ամյա Արտավազդ Բ․-ի վարած թիվ 6 երթուղին սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» … Read more