Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հունիսի 10-ին՝ ժամը 20:49-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆիոլետովո բնակավայրի սարերում՝ անտառածածկ տարածքում, երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և նրանց ուղեկցել բնակության վայր։

Փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են տեղացած կարկուտի վերաբերյալ ահազանգերին

Հունիսի 11-ին՝ ժամը 00։09-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Գյումրի քաղաքում տեղացած կարկուտի վերաբերյալ։ Տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացնելով արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերում, բնակիչների անվտանգ տարհանում, ջրալցումների կանխարգելում, ինչպես նաև ջրահեռացման և մաքրման աշխատանքներ։

Գեղադիրում այրվել է անասնակեր․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը

Հունիսի 10-ին՝ ժամը 23։31-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր բնակավայրի 11-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է հունիսի 11-ին՝ ժամը 00:00-ին, մարվել՝ 02:55-ին։ Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։

Հացիկ բնակավայրում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ 5 վիրավորներից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր

Հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Dodge» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են … Read more

Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ը

Հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։Ժամը 19։30-ի սահմաններում Այրում վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 61-ամյա Ռոբերտ Դալլաքյանի վարած բեռնատար գնացքն ու 25-ամյա Վահե Խաչիկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ի ուղևորը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ չի տուժել։ Գնացքավարն … Read more

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատարում․ կան վիրավորներ

Հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Սարգիս Ա․-ն, իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատար փոսում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա 2 ուղևորները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ … Read more

Կամչատկայի ափերի մոտ 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայի արևելյան ափին 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:45-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 16:45-ին)՝ Պետրոպավլովսկ-Կամչատկից 156 կիլոմետր հարավ-արևելք։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. 2 տղամարդ հոսանքահարվել է

Երեկ՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի 2-րդ թաղամասի Ամառանոցներ 24 հասցեում 2 քաղաքացի հոսանքահարվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցներ 2-րդ թաղամասի 23 հասցեի տան տանիքում Երևանի բնակիչ … Read more

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 9-10-ը

Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 69 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 24 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 13 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ սառը զենք կրելու, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, … Read more

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Toyota Camry»-ները․ կա վիրավոր

Հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 2 «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, 10-ամյա Դ․ Մ․-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։