ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Երևան – Սևան ճանապարհի Չարենցավան համայնքի հարակից հատվածում այսօր երեկոյան ժամը 19:26-ին կայծակի հետևանքով քանդված կամրջի հատվածում իրականացվում են ճանապարհի բացման աշխագանքներ, երթևեկությունը իրականացվում է մեկ երթևեկելի գոտիով:
Մասնագիտական ուսումնասիրությունից հետո կարճ ժամկետում ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից կմեկնարկեն կամրջի հիմնանորոգման աշխատանքները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել, ավտոմեքենաներ են վնասվել։
Shantnews.am-ը բացառիկ կադրեր էր հրապարակել՝ Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից վնասված կամուրջի վրա ստեղծված իրավիճակից: