Հնդկաստանի Ասամ նահանգում An-32 ինքնաթիռի կործանման հետևանքով հինգ մարդ է զոհվել, հաղորդում է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի զինված ուժերին։
«Ռազմաօդային ուժերի հինգ զինծառայող զոհվել է ինքնաթիռի վթարի հետևանքով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Օդաչուներից մեկը ողջ է մնացել և բժշկական օգնություն է ստանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի An-32 ռազմատրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամ նահանգի Ջորհատ ավիաբազայում վայրէջքի ժամանակ: