45-ամյա վարորդը «UAZ»-ով Գեղաշեն բնակավայրի սարում կողաշրջվել է

Հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Գ․-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոբուսով Գեղաշեն բնակավայրի Սարամիջյան  կոչվող տարածքում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1-ին ջոկատի փրկարարները, ովքեր վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։ Օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից։

Leave a Comment