Հնդկաստանի ռազմաօդային ուժերի An-32 ռազմատրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամ նահանգի Ջորհատ ավիաբազայում վայրէջքի ժամանակ, հայտնել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերը:
Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը պարզաբանել են, որ կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ վթարի հանգամանքները հետաքննելու և վթարի պատճառը պարզելու համար։