🎥 ԵԼ. 10 հոգով մնացած Ցրվենան հաղթեց Ստյաուային, Լիոնն ու Բոլոնիան ջախջախիչ հաղթանակներ տարան, այլ արդյունքներ

Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ ռումինական «Ստյաուայի» նկատմամբ (1-0)։ Առաջին խաղակեսի միջնամասում՝ 27-րդ րոպեից սկսած, Սերբիայի գործող չեմպիոնը մնաց 10 հոգով․ թիմի կենտրոնական պաշտպան Ֆրանկլին Տեբոն ստացավ ուղիղ կարմիր քարտ։ Խաղի միակ և հաղթական գոլը 50-րդ րոպեին խփեց տանտերերի բրազիլացի հարձակվող … Read more

Ռեկորդային 4 մլն եվրո աշխատավարձ․ Ռաֆայել Բենիտեսը նոր ակումբ է գլխավորել

Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես նշանակվել է հունական «Պանատինայկոս» ակումբի գլխավոր մարզիչ։ Ըստ De Telegraaf-ի և Sport24.gr-ի, 65-ամյա Բենիտեսը, ով նախկինում ղեկավարել է «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը», կստանա ռեկորդային՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ Հունաստանի Սուպերլիգայում։ Բենիտեսն իր մարզչական շտաբով արդեն ժամանել է Հունաստան, և նշանակման մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է այս շաբաթվա ընթացքում։ «Պանատինայկոսը» … Read more