Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ ռումինական «Ստյաուայի» նկատմամբ (1-0)։
Առաջին խաղակեսի միջնամասում՝ 27-րդ րոպեից սկսած, Սերբիայի գործող չեմպիոնը մնաց 10 հոգով․ թիմի կենտրոնական պաշտպան Ֆրանկլին Տեբոն ստացավ ուղիղ կարմիր քարտ։ Խաղի միակ և հաղթական գոլը 50-րդ րոպեին խփեց տանտերերի բրազիլացի հարձակվող Բրունո Դուարտեն։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը ընդգրկված էր «Ցրվենայի» մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջական հանդիպում։
Լիգայի փուլի վեցերորդ տուրում սերբական գրանդը կհյուրընկալվի «Շտուրմ Գրացին», իսկ «Ստյաուան» սեփական հարկի տակ կընդունի «Ֆեյենորդին»։ Հանդիպումները կկայանան դեկտեմբերի 11-ին։
Զուգահեռաբար ընթացող խաղում գրանցվեց հետևյալ հաշիվը․
- «Բոլոնիա» – «Զալցբուրգ»՝ 4-1, հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ
- «Գենկ» – «Բազել»՝ 2-1, հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ
- «Գոու Էհեդ Իգլս» – «Շտուտգարտ»՝ 0-4, հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ
- «Մաքաբի Թել Ավիվ» – «Լիոն»՝ 0-6, հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ
- «Նոթինգհեմ Ֆորեստ» – «Մալմյո»՝ 3-0, հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ
- «Պանատինայկոս» – «Շտուրմ Գրաց»՝ 2-1, հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ
- «Ռեյնջերս» – «Բրագա՝ 1-1, հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ
- «Բետիս» – «Ուտրեխտ»՝ 2-1, հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ
Եվրոպա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․