12 տարվա դադարից հետո վերսկսվել է Թուրքիայի և Սիրիայի ավիահաղորդակցությունը
12 տարվա դադարից հետո իրականացվել է Դամասկոս-Ստամբուլ չվերթ։ Վերսկսվել է Թուրքիայի և Սիրիայի ավիահաղորդակցությունը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Սիրիայի ավիաուղիներին պատկանող ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում։ Սիրիայի ազգային ավիափոխադրողի ղեկավար կազմին և թռիչքային անձնակազմին Ստամբուլում դիմավորել են հանդիսավոր արարողությամբ։