«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը գործարկել է Երևան- Բաթումի-Երևան երթուղով չվերթները

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. մայիսի 25-ից մեկնարկել է Երևան- Բաթումի-Երևան չվերթները: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

Վրաստանի և Հայաստանի երկաթուղայինները քննարկել են ուղևորափոխադրումների զարգացման ծրագրերը

«Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչների՝ Երևանում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ ուղևորափոխադրումների ոլորտում: Մասնավորապես որոշում է կայացվել 2026 թվականի ամառային փոխադրումների սեզոնին Երևան-Բաթումի-Երևան երթուղով արագընթաց ֆիրմային գնացքի գործարկման մասին։ Կողմերը հաստատել են 2026 թվականի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գնացքի՝ օրընդմեջ մեկնումով ժամանակացույցը։ Երկաթուղայինները նաև պայմանավորվել … Read more