Շաքիի ջրվեժում գենդեր փարթիի «հեղինակը» հայտնաբերվել է – Live News

ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի հետ կապված միջոցառման ընթացքում ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության … Read more

Շաքիի ջրվեժը գունավորող անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության. ԲԸՏՄ

Ավելի վաղ հաղորդվել էր բնության ջրաերկրաբանական հուշարձան հանդիսացող Շաքիի ջրվեժում կազմակերպված միջոցառման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։ ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի հետ կապված միջոցառման ընթացքում … Read more

Շաքիի ջրվեժում միջոցառման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու քայլեր են ձեռնարկվում. ԲԸՏՄ

Հոկտեմբեր 06,2025 14:30 Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված «Գենդեռ փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող՝ բնության ջրաերկրաբանական հուշարձան Շաքիի ջրվեժում երեխայի սեռի մասին հայտնող միջոցառման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Համաձայն «Հեղինակային … Read more

Շաքիի ջրվեժում գենդեր-փարթի են արել․ նախարարությունից զգուշացրել են այլևս չանել

Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ։ Շրջակա միջավայրի նախարարությունից զգուշացնում են․ «Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։ «Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ ըստ … Read more