«Սիրելի հարս». ինչպես է Սոֆի Դևոյանի տալը շնորհավորել նրա տարեդարձը
Այսօր՝ հունվարի 1-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում Սոֆի Դևոյանը։ Օրվա առթիվ նա բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, որոնցով էլ կիսվել է ինստագրամյան իր էջում։ Սոֆիի տալը՝ Լառան, հրապարակելով հարսի հետ լուսանկար, գրել է. «Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ հարս։ Մաղթում եմ քեզ սեր, երջանկություն և գեղեցիկ կյանք»։ Նշենք, որ Սոֆին ու ամուսինը՝ Կիմը, գտնվում են արտերկրում։