Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել երեկ կազմակերպված դրոն շոուի կազմակերպիչներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել երեկ կազմակերպված դրոն շոուի բոլոր կազմակերպիչներին և աջակիցներին։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է վարչապետի ֆեյսբուքայն էջից։

«Համոզված եմ՝ երեկվա դրոն շոուն շատերդ տեսել եք, սակայն չէի կարող այն չտեղադրել նաև իմ էջում։ Նոր տարին դիմավորեցինք հրաշալի շոուով և ունեցանք տպավորիչ մեկնարկ, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին և աջակիցներին՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածից»,- գրել է վարչապետը։

Leave a Comment