2026 թվականին նախատեսվում է 12 պաշտոնական ոչ աշխատանքային օր

Iravaban.net–ը  ներկայացնում է 2026 թվականի ոչ աշխատանքային օրերի ցանկը։

Հայաստանի Հանրապետությունում տոները և հիշատակի օրերը սահմանվում են օրենքով, իսկ աշխատանքային տեղափոխությունները կարգավորվում են ՀՀ կառավարության որոշումներով։ Այս հոդվածում ներկայացված է 2026 թվականի պաշտոնական օրացույցը, որպեսզի հեշտությամբ կարողանաք տեսնել բոլոր հանգստյան և ոչ աշխատանքային օրերը։

Ըստ օրենսդրության՝ 2026 թվականին Հայաստանում նախատեսվում է 12 պաշտոնական ոչ աշխատանքային օր, որոնցից 3-ը համընկնում են շաբաթ-կիրակի օրերի հետ։

2026 թվականի տոնական և ոչ աշխատանքային օրերը ներառված են աղյուսակում

ԱՄՍԱԹԻՎ ՇԱԲԱԹՎԱ ՕՐ ՏՈՆ/ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Հունվարի 1 Հինգշաբթի Ամանոր
Հունվարի 2 Ուրբաթ Ամանոր
Հունվարի 6 Երեքշաբթի Սուրբ Ծնունդ
Հունվարի 28 Չորեքշաբթի Բանակի օր
Մարտի 8 Կիրակի Կանանց իրավունքների միջազգային օր
Ապրիլի 24 Ուրբաթ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մայիսի 1 Ուրբաթ Աշխատավորների օր
Մայիսի 9 Շաբաթ Հաղթանակի օր
Մայիսի 28 Հինգշաբթի Հայաստանի առաջին հանրապետության
հռչակման օր
Հուլիսի 5 Կիրակի Սահմանադրության օր
Սեպտեմբերի 21 Երկուշաբթի Հայաստանի անկախության տոն
Դեկտեմբերի 31 Հինգշաբթի Ամանոր

2026թ. աշխատանքային և ոչ աշխատանքային օրերը

  • Աշխատանքային օրեր՝ 252 օր (հնգօրյա գրաֆիկի դեպքում)
  • Ոչ աշխատանքային օրեր՝ 113 օր (ներառյալ շաբաթ-կիրակիները)

 

Leave a Comment