1919-ից մինչև այսօր. Հայաստանի գլխավոր դատախազները

Iravaban.net-ը ներկայացնում է 1919 թվականից առ այսօր ՀՀ գլխավոր դատախազներին և նրանց կենսագրությունը։

Ծնվել է 1986թ. փետրվարի 18-ին, ք․ Երևանում

Աշխատանքային գործունեություն

29․06․2022 թվականին ՀՀ ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ

02.03.2020 – 14.09.2022 թթ․ – ՀՀ վարչապետի օգնական

2010 թ․-ից առ այսօր – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 2017 թ․-ից՝ նույն ամբիոնի դոցենտ

04.2019 – 11.2019 թթ․ – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

04.2018 – 04.2019 թթ․ – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

07.2014 – 04.2018 թթ․ – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար

03.2013 – 07.2014 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական

03.2009 – 03.2013 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական

12.2008 – 03.2009 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ

10.2008 – 12.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ

04.2007 – 10.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ:

 

Արթուր Դավթյանը պաշտոնավարել է 2016-2022թթ.

Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական

ՀՀ Ազգային ժողովի՝ 15.09.2016թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ:

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:

1985-1995թթ հաճախել է Հոռոմի միջն. դպրոց և արժանացել «Ոսկե մեդալի»:

1995-1999թթ. ընդունվել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:

1999-2001թթ. ընդունվել և ավարտել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան: 2001-2004թթ. ընդունվել և ավարտել է ասպիրանտուրան՝ ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում:

2005թ.-ին ապրիլի 28-ին ԵՊՀ մասնագիտական  խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հանցագործություններ քննելիս տակտիկական հնարքների կիրառման թույլատրելիության սահմանները» թեմայով:

17.06.2005թ.-ին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2000-2001թթ. աշխատել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ուսումնական լաբորատորիայում՝ ավագ լաբորանտ, 2001-2005թթ.-ին լաբորատորիայի վարիչ:

2000-2006թթ. աշխատել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս:

2006-2007թ.-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ: 2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ:

2008-2012թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:

2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ:

2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ:

2016թ. հունիսի 22-ի՝ ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Դասախոսել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, Երևանի պետական մանկավարժական համալսարանում:

2017թ.-ին Հանրապետության նախագահի հրամանագրով Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2021թ. ապրիլի 20-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով:

Արթուր Դավթյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով:

Արժանացել է նաև գերատեսչական այլ պարգևների: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Գևորգ Կոստանյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական

2013-2016թթ.
Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում:

ՀՀ  Ազգային ժողովի` 01.10.2013 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ:

2011-2013թթ.՝  ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

2008-2011թթ.՝  Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական,  ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ:

2006–2008թթ.՝  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2006թ.՝  ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

2003–2004թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2001-2003թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական: 1999–2001թթ.՝  ծառայել է ՀՀ զինված ուժերում։

1995-1999թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:
Իրավաբանական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ.:

2006թ. Ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

 

Աղվան Հովսեփյան 

Իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, Արդարադատության պետական խորհրդական
1998-1999թթ, 2004-2013թթ.
Ծնվել է 1953թ, Երևանում: Ավարտել է Երևանի  Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Դատախազության համակարգում է 1974 թվականից` քննիչ, դատախազի ավագ օգնական, ՀԿԳ քննիչ, ՀՀ գլխավոր դատախազության քննչական մասի պետ:

1998-1999թթ` ՀՀ գլխավոր դատախազ, ապա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2004-2013թթ` ՀՀ գլխավոր դատախազ:

Օրինականության և իրավակարգի պահպանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով և «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Հայրենիքին մատուցած ծառայության համար», «Մարտական Զորակցության», «Սարդարապատի 90-ամյակ», «Մարտական համագործակցության համար», «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալներով: ՌԴ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով, «Գրաֆ Շերեմետևի ֆոնդի» շքանշանով:

 

Արամ Թամազյան

Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
2001-2004թթ.
Ծնվել է 1952թ, Աշտարակ քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1984թ, աշխատում է ՀՀ դատախազության համակարգում, ՀԿԳ քննիչ, Արմավիրի շրջանի դատախազ, Երևան քաղաքի դատախազ: 2001-2004թթ, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը: Իրավաբանական գիտությունների դոկտոր է, վաստակավոր իրավաբան, Արդարադատության պետական խորհրդական: Արժանացել է պետական, կառավարական և գերատեսչական բազմաթիվ պարգևների: Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Մխիթար Գոշ, Իրավակարգի ամրապնդման համար, Օրենքի պատվար, ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար եւ այլ մեդալներով ու պարգեւներով: Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ա. Թամազյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի կոչում:

 

Բորիս Նազարյան

Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
1999-2001թթ.
Ծնվել է 1958թ, Արարատ քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է որպես իրավախորհդատու, շրջանային դատախազի օգնական, Արարատի շրջանի դատախազ, Արարատի մարզի դատախազ: 1999-2001թթ, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:

 

 

 

Հենրիկ Խաչատրյան

1997-1998թթ.

Իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, սահմանադրագետ, Արդարադատության պետական խորհրդական

Ծնվել է 1939 թվականին մայիսի 22-ին, Լենինականում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, դասավանդել նույն ֆակուլտետում:

Աշխատել է շրջանային դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ, ԱԺ իրավաբանական բաժնի վարիչ, Սահմանադրական դատարանի անդամ:

1995 թվականին եղել է ՌԴ տնտեսագիտության, ֆինանսների և իրավունքի ակադեմիայի անդամ:

Հենրիկ Խաչատրյանի անունն է կրում Երևանի 199 միջնակարգ դպրոցը:
Հենրիկ Խաչատրյանը բազմաթիվ հոդվածների և գրքերի, աշխատությունների հեղինակ է, համահեղինակ, որոնք վերաբերում են պետական, սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։

Հենրիկ Խաչատրյանը 20 գրքերի և մոտ 100 գիտական հոդվածների հեղինակ է, որոնցից են՝ «Հայկական ՍՍՀ պետական իշխանության տեղական մարմինները ներկա ժամանակաշրջանում», «Ագիտատոր և պրոպագանդիստ», «ՍՍՀՄ-ում ազգային-պետական շինարարության սահմանադրական հիմունքները», «Իշխանությունների տարանջատում և պառլամենտարիզ», «Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը», «Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը», «Սահմանադրությունը և կոնստիտուցիոնալիզմի հիմնահարցերը» և այլ աշխատություններ:

Մահացել է 1998 թվականին:

 

Վլադիմիր Նազարյան

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ 1988-1990թթ,
Ծնվել է 1932թ, Էջմիածին քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Դասավանդել է նույն ֆակուլտետում: Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 1988-1990թթ, զբաղեցրել է ՀԽՍՀ դատախազի պաշտոնը: Հետագա տարիներին աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում (Իրավաբանական բաժնի վարիչ) և Սահմանադրական դատարանում: Իրավագիտության հարցերին նվիրված բազմաթիվ հետազոտությունների հեղինակ: Մահացել է 2002 թվականին:

 

 

Սուրեն Օսիպյան

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ 1971-1988թթ,
Ծնվել է 1931թ, Նուխի քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Դասախոսել է նույն ֆակուլտետում, եղել է ամբիոնի  վարիչ, դեկան: Իրավաբանական գիտությունների դոկտոր է: 1971-ին նշանակվել է  ՀԽՍՀ դատախազ և այդ պաշտոնում աշխատել մինչև 1988 թվականը:  Արդարադատության երկրորդ դասի պետական խորհդական է: ՀԽՍՀ վաստակավոր իրավաբան: Մահացել է 2019թ․։

 

 

Վարդգես Մուսախանյան

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ 1961-1971թթ,
Ծնվել է  1914թ, Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Մոսկվայի ռազմաիրավաբանական ակադեմիան: 1941 թվականից ծառայել է  բանակում, մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Հետագայում բարձր պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ զինվորական դատախազության համակարգում: 1961 թվականին նշանակվել է  ՀԽՍՀ դատախազ և այդ պաշտոնում աշխատել մինչև 1971 թվականը: 1971-1984թթ. զբաղեցրել  է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի իրավաբանական բաժնի վարիչի պաշտոնը: <<Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական>> է: Մահացել է 1987թ.:

 

Արտավազդ Գևորգյան

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ 1959-1961թթ,
Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ 1990-1997թթ,
Ծնվել է 1926թ, Կիրովականում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Զբաղվել է գիտական. մանկավարժական գործունեությամբ: Իրավաբանական գիտությունների թեկնածու է: Եղել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, ամբիոնի վարիչ, 1959թ, նշանակվել է  ՀԽՍՀ դատախազ: Հետագայում զբաղեցրել  է ՀԽՍՀ գերագույն դատարանի նախագահի /1957-70, 1985-90/, ՀԽՍՀ արդարադատության նախարարի պաշտոնները: 1990-1997թթ, աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազ: Արդարադատության պետական խորհրդական է: Զբաղվել է դասախոսական աշխատանքով: Մահացել է 2017 թ. :

 

Կադմոս Իոաննիսյան

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ 1954-1959թթ,
Ծնվել է 1908թ, Շուշի քաղաքում: Ավարտել է Համամիութենական իրավաբանական ինստիտուտը: Աշխատել է ԽՍՀՄ զինվորական դատախազության համակարգում: 1954-1959 թվականներին զբաղեցրել է ՀԽՍՀ դատախազի պաշտոնը: Հետագա տարիներին աշխատել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդում և պետական արբիտրաժում: Մահացել է 2007թ,:

 

 

Իսահակ Իսագուլով

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ 1949-1954թթ,
Ծնվել է 1907թ, Թբիլիսի քաղաքում: Ավարտել է Թբիլիսիի Պետական Համալսարանի իրավաբական ֆակուլտետը: 1943 թվականից զբաղեցրել է ՀԽՍՀ դատախազի տեղակալի պաշտոնը, իսկ 1949-1954 թվականներին եղել է  Հանրապետության դատախազ: Մահացել է 1993թ.:

 

 

 

Վռամշապուհ Թադևոսյան

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ 1948-1949թթ։
Ծնվել է 1900թ, Վերին Ագուլիսում: Ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
1946թ, երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործների Տոկիոյի դատավարություններում եղել է ԽՍՀՄ կողմից պետական մեղադրողը: 1948-49թթ, զբաղեցրել է ՀԽՍՀ դատախազի պաշտոնը: Այնուհետև տեղափոխվել է  Մոսկվա և զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ: Մահացել է 1981թ.:

 

 

Հայկ Մեղավորյան

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ 1939-1948թթ։
Ծնվել է 1902թ, Վրաստանի Ախալցխա քաղաքում: Ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը և Մոսկվայի իրավաբանական բարձրագույն դասընթացները:  1939թ, ապրիլին նշանակվել է ՀԽՍՀ դատախազ, 1948թ-ին` ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմ և այդ պաշտոնում աշխատել է մինչև 1951թ,: Մահացել է 1969թ,:

 

Արամ Հարությունյան

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1937-1939թթ,
Ծնվել է 1897թ, Բաքվում: 1925թ, ավարտել է ԽՍՀՄ ներքին գործերի մարմինների աշխատակիցների բարձրագույն դասընթացները: Բարձր պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերի ժողկոմատի համակարգում: 1937-1939թթ, եղել է Հանրապետության դատախազ: Հետագայում աշխատել է  որպես ՀԽՍՀ Գերագույն դատարանի անդամ: Մահացել է 1954թ.:

Պետիկ Թորոսյան

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ 1933-1937թթ,
Ծնվել է 1899թ, Վանում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1933-1937թթ, եղել է  ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմ, Հարապետության դատախազ, միաժամանակ վարելով ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալի պաշտոնը: Բռնադատվել է 1937 թվականին: Մահացել է 1938 թվականին` աքսորում:

 

 

Սարգիս Խանոյան

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ 1930-1933թթ,
Ծնվել է 1877թ, Թիֆլիսում: Ավարտել է Պետերբուրգի մանկավարժական ակադեմիան: Վարել է ՀԽՍՀ Ֆինժողկոմի, Անդրկենտգործկոմի նախագահի, 1930-1933թ-ին` ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմի, ապա` դատախազի պաշտոնները: 1933-ին նշանակվել է ՀՕԿ-ի նախագահ: Բռնադատվել է 1937թ,: Թողել է հարուստ գրական ժառանգություն:

 

 

 

Արմենակ Հովսեփյան

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1929-1930թթ.
Ծնվել է 1894թ. Ախալքալաքում: Ավարտել է Անդրկովկասյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1929թ. նշանակվել է ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմ-Հանրապետության դատախազ, որտեղ աշխատել է մինչև 1930թ.: Հետագայում գլխավորել է ՀԽՍՀ մի շարք այլ ժողկոմատների աշխատանքը: Բռնադատվել է 1937թ. հուլիսին:

 

 

 

Զայրմայր Աշրաֆյան

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1927-1929թթ.
Ծնվել է Գուգարքի Հաջիղարա (Լեռնապատ) գյուղում: Սովորել է Թիֆլիսի համալսարանում: Աշխատել է որպես ՀԽՍՀ Գերագույն դատարանի նախագահ, Արդարադատության ժողկոմ և դատախազ: Զբաղվել է գիտական գործունեությամբ: 1936 թվականին ձերբակալվել է և դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Մահացել է 1939 թվականին՝ աքսորում:

 

 

 

Լևոն Վարդապետյան

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1923-1927թթ.
Ծնվել է 1882թ. Լեռնային Ղարաբաղի Ճարտար գյուղում: 1910թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1923-1927թթ.՝ ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմ և դատախազ: Հետագայում զբաղեցրել է ՀԽՍՀ Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը: 1937թ. բռնադատվել է:

 

 

 

Դանիել (Դանուշ) Շահվերդյան

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1922-1923թթ.
Ծնվել է 1882թ. Այգեհատ գյուղում (ներկայում՝ Լոռու մարզ): 1911թ. ավարտել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1922-1923թթ. զբաղեցրել է ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմի, Հանրապետության դատախազի և Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալի պաշտոնները: Հետագայում դիվանագիտական աշխատանքներ է կատարել արտասահմանում, նպաստել ներգաղթի կազմակերպմանը: Բռնադատվել է  և մահացել 1941 թվականին:

 

 

 

Արտաշես Չիլինգարյան 

Հայաստանի Հանրապետության Դատախազ 1920 մայիս- 1920 նոյեմբեր։

 

 

 

 

 

 

Աբրահամ Գյուլխանդարյան 

Հայաստանի Հանրապետության Դատախազ 1919-1920թթ.։

 

 

 

 

 

 

 

 

 






Կարդացեք նաև՝


Leave a Comment